Ստանալ ուսման վճարի փոխհատուցում (ԲՈւՀ)
Ծրագրի շրջանակում որպես նպաստ ուսման վճարի փոխհատուցում է տրամադրվում մրցույթի արդյունքներով բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող սովորողներին և սոցիալապես անապահով ընտանիքի ուսանողներին։
Ուսման վճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցման մասին դիմումներն ընդունվում են բուհում՝
- Առկա կամ հեռավար ուսուցման դեպքում՝ տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի ուսումնական պարապմունքների սկզբին հաջորդող չորս շաբաթների ընթացքում։
- Հեռակա ուսուցման դեպքում՝ տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի ուսումնական պարապմունքների սկզբին նախորդող և հաջորդող մեկական շաբաթների ընթացքում:
Ներկայացվող պահանջները
Պետության կողմից ուսման վճարի լրիվ փոխհատուցման համար կարող են դիմել այն ուսանողները, որոնք․
- 1 ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով ունեն առավել բարձր գնահատականներ,
- մնացել են առանց ծնողական խնամքի (մինչև 23 տարեկանը լրանալը),
- ունեն 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն, ինչպես նաև ֆունկցիոնալության ծանր և խորը, իսկ մինչև 18 տարեկանների դեպքում նաև՝ միջին աստիճանի սահմանափակում,
- ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ստացել են 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն,
- զոհված զինծառայողի ընտանիքի անդամ են (ծնող, ամուսին, մինչև 27 տարեկան զավակ)։
Պետության կողմից ուսման վճարի մասնակի փոխհատուցման համար, ըստ առաջադիմության, կարող են դիմել այն ուսանողները, որոնք՝
- անապահովության որոշակի միավոր ունեցող կամ սահմանամերձ համայնքում բնակվող և սոցիալական աջակցություն ստացող ընտանիքից են,
- մասնակցել են մարտական գործողություններին,
- ունեն երկու և ավելի անչափահաս երեխա (առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի դեպքում)։
Ուշադրություն
Բուհի միջոցների հաշվին ուսման վճարի մասնակի փոխհատուցման տրամադրման չափանիշներին ծանոթանալու համար անհրաժեշտ է դիմել բուհին։
Պահանջվող փաստաթղթերը
Ուսման վճարի փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
- դիմում,
- սոցիալական կարգավիճակը հավաստող փաստաթուղթ (օրինակ՝ ընտանիքի անապահովության վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի կողմից տրամադրված տեղեկանք)։
Տրամադրման ժամկետը և կարգը
- ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարի հաստատում է պետական կրթաթոշակների թիվը և չափը՝ ըստ տվյալ տարվա պետական բյուջեով բարձրագույն ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջոցների սահմանաչափի։
- Պետության կողմից տրվող զեղչի դիմումները ընդունվում են՝ միայն բոլոր փաստաթղթերը բավարարելու դեպքում։
- Բուհի կողմից տրվող զեղչի դիմումի պատասխանի տրամադրման ժամկետները սահմանվում են բուհի ներքին ընթացակարգով։
Հղում օրենսդրությանը
- ՀՀ կառավարության՝ 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշում
- ՀՀ կառավարության՝ 2024 թվականի սեպտեմբերի 5-ի N 1402-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 59-96-99
(+374) 010 52-73-43
(+374) 010 59-96-99
(+374) 010 52-73-43