Ծառայության մասին բովանդակությունը մշակման փուլում է
Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ
Ապագրանցել օդանավը
Օդանավը ապագրանցելու համար օդանավի սեփականատերը հայտ է ներկայացնում Քաղաքացիական ավիացիայի կոմիտե։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ ֆիզիկական անձ, իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
15 օր
Օդանավը ՀՀ օդանավերի պետական ռեգիստրից կամ դրա հավելվածից հանվում է տվյալ դեպքերում՝
- սեփականատիրոջ կան նրա ներկայացուցչի հայտի հիման վրա,
- եթե օդանավը գրանցված է որպես ռազմական օդանավ,
- եթե օդանավն ապամոնտաժվել, վերացվել, կամ անհետ կորած է համարվել, և որոնողական աշխատանքներն ավարտված են,
- եթե օդանավը վերջին 3 տարվա ընթացքում չի ունեցել թռիչքային պիտանիության սերտիֆիկատ, բացառությամբ այն դեպքերի, երբ սեփականատերը Կոմիտեի կողմից սահմանված ժամկետում ապացուցում է օդանավի պիտանիությունը,
- եթե օդանավը դուրս է գրված կամ հանված է շահագործումից:
Ապագրանցում ստանալու համար անհրաժեշտ է՝
- ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե ներկայացնել հայտ,
- հավաքագրել ու տրամադրել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը,
ՀՀ օդանավը Ռեգիստրից հանելու և օտարերկրյա պետություն արտահանելու դեպքում սեփականատերը, անհրաժեշտության դեպքում, հայտում կատարում է համապատասխան նշում օդանավի թռիչքի թույլտվության և/կամ օդանավի արտահանման թռիչքային պիտանիության սերտիֆիկատի ստացման համար:
Անհրաժեշտ փաստաթղթերը՝
-
օդանավի գրանցման սերտիֆիկատը,
-
օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատը:
Եթե ռեգիստրում նշված է, որ օդանավը հանդիսանում է գրավի առարկա, ապա օդանավը չի հանվում ռեգիստրից առանց գրավառուի գրավոր համաձայնության:
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09։00-18։00
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ ֆիզիկական անձ, իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
15 օր
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09։00-18։00
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Այս էջը օգտակա՞ր էր