ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Առողջապահություն

Ստանալ մինչև 18 տարեկան անձանց մատուցվող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն

Ծրագրի շրջանակում տրամադրվում է մինչև 18 տարեկան անձանց անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Ծրագրի մասին

 

Երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության և  սպասարկման ծավալները ներառում են`

 

  • առողջ երեխայի հսկողությունը` երեխայի աճի և զարգացման գնահատմամբ`  ներառյալ կանխարգելիչ այցերի պարբերականության ժամանակացույցը և իմունականխարգելման գործընթացի ապահովումը, աճի և զարգացման շեղումների վաղ հայտնաբերումը, մանկական աուտիզմի թեստի իրականացումը և վաղ միջամտության իրականացումը համաձայն` զարգացման խանգարումներով երեխաների վաղ հայտնաբերման և վաղ միջամտության գործընթացի  կազմակերպման ուղեցույցի,
  • երեխաների բուժսպասարկումը պատրոնաժ բուժքրոջ կողմից,
  • հիվանդ երեխաների շարունակական հսկողությունը,
  • հիվանդ երեխաների բժշկական օգնությունը և սպասարկումը բժշկական կազմակերպությունում և տանը, այդ թվում՝ տնային կանչերի և ակտիվ այցերի իրականացումը (ներառյալ այցերը` շտապօգնության ծառայության և հիվանդանոցային բժշկական կազմակերպության կողմից հաղորդագրության հիման վրա)` մինչև լավացում և/կամ առողջացում, 
  • ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության կողմից հիվանդ երեխաների բժշկական օգնությունը և սպասարկումը կարող է կազմակերպվել տանը կամ ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում` «ցերեկային ստացիոնարի» պայմաններում 
  • երեխաների նեղ մասնագիտական բժշկական օգնությունը և սպասարկումը, խորհրդատվական և շարունակական հսկողության ապահովումը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը
  • անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունք ունեցող երեխաների դեղորայքային ապահովումը, Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունը կարող է տրամադրել դեղ ոչ միայն բուժման, այլ նաև կանխարգելիչ նպատակներով,
  • դեռահասների, այդ թվում՝ 15 տարեկան աղջիկների առողջության գնահատման և 14-15 տարեկան արական սեռի, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հետազոտության և անհրաժեշտության դեպքում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը,
  • երեխաների բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրման կազմակերպումը,
  • երեխայի հիվանդության/խնամքի հետ կապված ծնողին կամ այլ օրինական ներկայացուցչին Ժամանակավոր անաշխատունակության թերթիկի տրամադրումը,
  • հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպումը:
     

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագրի շահառու են մինչև 18 տարեկան երեխաները`

 

  • ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց (անձի), այդ թվում՝ ՀՀ քաղաքացիություն ունեցող ծնողների (ծնողի) այլ երկրում ծնված, բայց ՀՀ-ում փաստացի բնակվող և առողջության առաջնային պահպանման հաստատությունում ՀՀ Կառավարության 2006 թվականի մարտի 30-ի թիվ 420-Ն որոշմամբ սահմանված կարգով գրանցված երեխաներ,
  • ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ Սահմանապահ զորքերի կազմում գտնվող զինծառայողների երեխաներ, որոնք օգտվում են ՀՀ քաղաքացիների երեխաների հետ բժշկական օգնության հավասար իրավունքներից,
  • Ապաստան հայցող անձանց երեխաներ։

 

Դիմելու կարգ

 

Յուրաքանչյուր բնակիչ, անկախ ՀՀ-ում իր հաշվառման վայրից, կարող է ընտրել իր մշտական բնակության վայրի մարզի վարչական սահմաններում, իսկ Երևան քաղաքի դեպքում՝ քաղաքի վարչական սահմաններում գործող ցանկացած առողջության առաջնային պահպանման հաստատությունում աշխատող ԱԱՊ բժիշկ:

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 
  • Անձը հաստատող փաստաթուղթ կամ ծննդյան վկայական,
  • սոցիալական քարտ։
     

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

Կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշում

ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 48-Ն հրաման

ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003,
Տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03 /2304։

 

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 60) 80 80 03 

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր