Մշակույթ և սպորտ

Գիտանախագծային փաստաթղթերի համաձայնեցում

Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման նպատակով տրամադրվում է նախնական համաձայնության (ուսումնասիրման և վավերագրման տեխնիկական վիճակի ակտի և առաաջադրանքի կազմման աշխատանքների համար), և համաձայնեցվում են գիտանախագծային և նախահաշվային փաստաթղթերը (2 փուլով):
 
Ծառայության մասին բովանդակությունը մշակման փուլում է
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր և ֆիզիկական անձ
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
-
Տրամադրման տևողությունը
Մինչև 20 աշխատանքային օր

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

 

1. Դիմում՝ նախնական համաձայնություն ստանալու նպատակով, նշելով կատարվելիք աշխատանքների նպատակը, անհրաժեշտությունը, բնույթը և ծավալը,
2. Դիմում՝ գիտանախագծային և նախահաշվայինփաստաթղթերի համաձայնեցման համար (1-ին փուլ),
կցելով՝
1) ուսումնասիրման և վավերագրման փաստաթղթերը,
2) տեխնիկական վիճակի ակտը,
3) նախագծային առաջադրանքը,
4) համալիր հետազոտությունների արդյունքների մասին հաշվետվություններ,
5) գիտանախագծային խնդիրների լուծումների հիմնավորում,
6) էսքիզային նախագիծ (մասնագիտացված կազմակերպության կամ համապատասխան լիցենզիա ունեցող
կազմակերպության կամ մասնագետի փորձաքննական եզրակացության հետ միասին),
7) իրականացման աշխատանքների կազմակերպման հիմնադրույթներ.
3. Դիմում՝ գիտանախագծային և նախահաշվային փաստաթղթերի համաձայնեցման համար (2-րդ փուլ),
կցելով՝
1) Աշխատանքային գծագրերի մշակման փուլում՝
2) Աշխատանքային գծագրեր,
3) Նախահաշվային մաս
4) Մասնագիտացված կազմակերպության կամ համապատասխան լիցենզիա ունեցող
կազմակերպության կամ մասնագետի փորձաքննական եզրակացություն:

 

Տեխնիկական աջակցության համար՝

(+374) 010 59-96-99

Ծառայության գծով աջակցության համար՝

(+374) 010 52-73-43

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր