ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Աջակցություն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Դիմել ԼՂ-ից տեղահանված ուսուցիչների զբաղվածության ապահովման ծրագրին

Ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից գործարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը, որտեղ հասանելի են ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներում առկա ուսուցչի թափուր աշխատատեղերը:

Դու կուղղորդվես ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։

Ծրագրի մասին

 

ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից գործարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը, որտեղ հասանելի են ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներում առկա ուսուցչի թափուր աշխատատեղերը:

 

Հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելիս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար, իսկ որոշ մարզերի՝ Սյունիքի, Վայոց Ձորի հանրակրթական ուսհաստատություններում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքներում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան և Բերդ համայնքներում աշխատանքի անցնելու դեպքում 30 տոկոս հավելավճարից բացի կունենան նաև ամենամսյա 50 հազար դրամ լրավճար։

 

Դիմելու կարգ

 

Համակարգում գրանցվելու համար՝

 

  • Համակարգի (https://kadrer.emis.am) գլխավոր էջում սեղմեք «Մուտք» կոճակը: Կբացվի նոր էջ, որտեղ հնարավոր է իրականացնել գրանցումը։
  • Գրանցման էջի «Արցախից տեղահանված ուսուցիչների գրանցում» դաշտում մուտքագրեք պահանջվող բոլոր տվյալներն ու տեղմեք «Գրանցում» կոճակը։ Բջջային հեռախոսահամարն անհրաժեշտ է մուտքագրել առանց +374 կոդի և առանց 0-ի։ Էկրանին կպատկերվի հաղորդագրություն այն մասին, որ գաղտնաբառ ստանալու համար անհրաժեշտ է ստուգել Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն: Սեղմեք «OK» կոճակը։ Բոլոր դաշտերը լրացնելուց հետո սեղմեք «Գրանցում» կոճակը։ Էկրանին կպատկերվի հաղորդագրություն այն մասին, որ գաղտնաբառը ստանալու համար անհրաժեշտ է մուտք գործել Ձեր էլ․ փոստի հասցե (Սեղմեք «OK» կոճակը)։
  • Մուտք գործեք այն էլ․փոստ, որի հասցեն գրանցել եք համակարգում։ Մուտքային հաղորդագրությունների մեջ կտեսնեք Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնից ստացված նամակը, որտեղ Ձեր գաղտնաբառն է։ (Նամակը չգտնելու դեպքում այն փնտրեք նաև spam դաշտում)։
  • Համակարգի գլխավոր էջի «Մուտք» դաշտում մուտքագրեք Ձեր էլ․փոստի հասցեն և գաղտնաբառը։ Սեղմեք «Մուտք» կոճակը։ Կբացվի Ձեր անձնական էջը, որտեղ կերևան անձնական տվյալներ, կցված փաստաթղթեր, հետագայում նաև ներկայացված հայտեր։
  • «Կառավարման վահանակ» դաշտում ընտրեք «Իմ էջը»։ Կերևան Ձեր էլ․ փոստի հասցեն և հեռախոսահամարը։ Այս էջում կարող եք կցել նաև փաստաթղթեր։ 
  • «Իմ էջը» դաշտում փաստաթուղթ կցելու համար անհրաժեշտ է սեղմել «Տեղադրել» կոճակը, այնուհետև Ձեր համակարգչից ներբեռնել անհրաժեշտ փաստաթուղթը։ Անձնական էջում հնարավոր է կցել հետևյալ փաստաթղթերը՝


►Բարձրագույն կրթության դիպլոմի բնօրինակի տեսաներածված (scan) տարբերակը,
►Անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակի տեսաներածված (scan) տարբերակը,
►Ինքնակենսագրություն,
►Բնութագիր նախկին աշխատավայրից (առկայության դեպքում),
►Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող այլ փաստաթղթեր (դիմումատուի ցանկությամբ)։

 

  • Ձեր անձնական էջից մուտք գործեք kadrer.emis.am հարթակ:

  • Ծանոթացե'ք ներկայացված թափուր հաստիքներին։ Սեղմելով «Դիտել» կոճակը՝ կարող եք տեսնել այն բոլոր պահանջները, որոնց պետք է բավարարեք դիմելու համար։

  • Սեղմե'ք «Դիմել հայտ» կոճակը։ Ձեր հայտն ուղարկված է։ Այն կարող եք գտնել նաև կառավարման վահանակի «Իմ հայտերը» ենթաբաժնում։

  • Արդեն իսկ ներկայացված հայտը չեղարկելու համար պետք է սեղմեք «Չեղարկել» կոճակը: 10 օրվա ընթացքում հայտը չեղարկելու պարագայում կարող եք նոր հայտ ուղարկել։ Այդ հայտի գրանցման պահից հաշված ևս 10 օրվա ընթացքում կարող եք կատարել ևս մեկ չեղարկում։ Երրորդ անգամ հայտը չեղարկել համակարգը թույլ չի տա։ Մեկից ավելի հայտ ներկայացնել չեք կարող։

  • Հետևե'ք հայտի ընթացքին «Իմ հայտեր» ենթաբաժնում։ Ձեր հայտն ընդունելու կամ մերժելու իրավասությունը վերապահված է ԿԳՄՍ նախարարությանը։

 

Մերժման պարագայում հայտի կողքին կպատկերվի «Չեղարկված է ադմինիստրատորի կողմից» հաղորդագրությունը։
Եթե հայտը հաստատվի, նույն տեղում կտեսնեք «Ընդունված է» հաղորդագրությունը։

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

  • Բարձրագույն կրթության դիպլոմի բնօրինակի տեսաներածված (scan) տարբերակը,
  • Անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակի տեսաներածված (scan) տարբերակը,
  • Ինքնակենսագրություն,
  • Բնութագիր նախկին աշխատավայրից (առկայության դեպքում),
  • Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող այլ փաստաթղթեր (դիմումատուի ցանկությամբ)։

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարույթան Թեժ գիծ  (374 10) 59-96-00,  Տեղեկատու հեռախոս՝  (374 10) 52-73-43։

Տեխնիկական աջակցության համար՝

Թեժ գիծ՝

(374 10) 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

Տեղեկատու հեռախոս՝

(374 10) 52-73-43

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր