Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ներկայացնել դիմում-հայտ բուհ ընդունվելու համար
Բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության դիմումը ներկայացվում է առցանց եղանակով՝ լրացնելով դիմումատուի անհրաժեշտ տվայլները և ընտրելով նախընտրած մասնագիտությունն ու բուհը։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
Դիմում-հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է․
- այցելել dimord.am համակարգ,
- գրանցվել՝ լրացնելով անհրաժեշտ դաշտերը (գնահատման և թեստավորման կենտրոնի անձնական համար, որը տրամադրվում է դպրոցի կողմից, էլեկտրոնային փոստի հասցե և այլ անձնական տվյալներ),
- «Միասնական և կենտրոնացված քննության մասնակցության վճարի» դաշտում նշել վճարի չափը և ներբեռնել անդորրագիր(եր)ը։ Մեկ քննություն հանձնելու դեպքում ընտրել 1,500, 2-ի դեպքում՝ 3,000, իսկ եթե դիմումատուն ազատված է վճարից, ընտրել 0 և ներբեռնել վճարից ազատումը հավաստող փաստաթուղթը,
- շարունակել լրացնել պահաջվող հաջորդ դաշտերը և սեղմել «Հաստատել» կոճակը։
Պահանջվող փաստաթղեր
- անձնագիր կամ նույնականացման քարտ կամ ծննդյան վկայական,
- հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ կամ սոցիալական քարտի համար),
- կրթության վկայական/ատեստատ (հիմնական կամ միջնակարգ),
- վճարման անդորրագիր։
Վճարման չափը
Բարձրագույն ուսումնական հաստատություն հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր քննության համար վճարել 1,500 դրամ։
Տրամադրման ժամկետը և կարգը
Դիմում-հայտը հաստատվելուց հետո դիմորդը կարող է մուտք գործել անձնական էջ, տեսնել դիմումի ընթացքը, հարկ եղած դեպքում խմբագրել տվյալները կամ չեղարկել հայտը մինչև մայիսի 10-ը՝ ժամը 18:00-ն։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2022 թվականի հուլիսի 29-ի N29-Ն որոշում։
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43