Ծառայությունից հնարավոր է օգտվել առցանց՝ ուղարկելով նամակ ստորև նշված էլ․ փոստի հասցեին։
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Լիցենզիաներ
Ստանալ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության իրականացման լիցենզիա
Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին պետք է ներկայացնի լիցենզիա ստանալու հայտ, որին կից տրամադրի անհրաժեշտ փաստաթղթերը:
Լիցենզիա ստանալու մասին հայտերը և դրանց կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով:
Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության լիցենզիան տրամադրվում է անժամկետ:
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Դիմելու տևողությունը
10 - 15 րոպե
Ծառայության արժեքը
1.000.000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
10 աշխատանքային օրվա ընթացքում
Պահանջները, որոնց անհրաժեշտ է բավարարել
- տեխնիկական զննության կայանների արտադրական տարածքը, ըստ ներկայացված հոսքագծերի տեսակի, յուրաքանչյուր հոսքագծի հաշվարկով պետք է բավարարի աղյուսակում նշված նվազագույն չափերը,
- լիցենզավորված կազմակերպությունը, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեություն սկսելուց առաջ, միանում է տեխնիկական զննության կայանների ընդհանուր համակարգչային ցանցին,
- տեխնիկական զննություն իրականացնող լիցենզավորված անձը յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10 օրվա ընթացքում էլեկտրոնային տարբերակով լիցենզավորող մարմին է ներկայացնում հաշվետվություն։
Պահանջվող փաստաթղթերը
Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
- տեխնիկական զննության համար նախատեսված տարածքների սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը,
- տեխնիկական զննության անցկացման գործունեությամբ զբաղվելու համար օգտագործվող ապրանքների, առարկաների, սարքավորումների փորձաքննության դրական եզրակացությունը կամ ապրանքների, առարկաների ու սարքավորումների վերաբերյալ օտարերկրյա պետությունների կամ կազմակերպությունների կողմից տրված փորձաքննության դրական եզրակացությունը,
- պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Վճարման չափը և կարգը
Տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործունեության իրականացման համար օգտագործվող յուրաքանչյուր հոսքագծի հաշվով գանձվում է պետական տուրք՝ տարեկան 1.000.000 ՀՀ դրամ դրույքաչափով (գանձապետական հաշվեհամարը՝ 900005163713):
Տրամադրման ժամկետը և կարգը
Նոր հոսքագծի ներդիր ստանալու մասին հայտն ստանալու օրվան հաջորդող՝ ոչ ուշ, քան տասն աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորող հանձնաժողովը լիցենզավորող մարմնի ղեկավարին է ներկայացնում եզրակացություն, որի հիման վրա լիցենզավորող մարմնի ղեկավարը երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում: Լիցենզավորող մարմնի դրական որոշման դեպքում հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է ներդիր:
Հղում օրենսդրությանը
Տիեզերական գործունեության լիցենզավորման հարաբերությունները կարգավորող իրավական ակտերն են՝
- «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը,
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը,
- ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշումը,
- ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշումը:
Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
երկ-ուրբ՝ 10:00 - 18:00
Շուրջօրյա հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 51-13-62
(+374) 010 51-13-54
Այս ծառայությունից կարող եք օգտվել նաև այլ եղանակներով:
Այդ դեպքում կարող եք ավելի շատ կամ ավելի քիչ ժամանակ և գումար ծախսել։
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Դիմելու տևողությունը
10 - 15 րոպե
Ծառայության արժեքը
1.000.000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
10 աշխատանքային օրվա ընթացքում
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
երկ-ուրբ՝ 10:00 - 18:00
Շուրջօրյա հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 51-13-62
(+374) 010 51-13-54
Այս էջը օգտակա՞ր էր