Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Աջակցության ծրագրեր
Ստանալ փոխհատուցում ՀՀ վերադարձի ավիատոմսի համար
ՀՀ այն քաղաքացիները, որոնց վերադարձի կամ տարանցիկ չվերթները չեղարկվել են Մերձավոր Արևելքի ռազմական գործողությունների պատճառով, և որոնք ձեռք են բերել նոր ավիատոմսեր կամ կատարել են ավիատոմսերի վճարովի փոփոխություն, կարող են ստանալ փոխհատուցում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15 րոպե
Տրամադրման տևողությունը
Մոտ 1 ամիս
Ինչպե՞ս դիմել
Փոխհատուցում ստանալու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է․
- մուտք գործել e-request.am հարթակ՝ լրացնելով էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը,
- ընտրել «Ուղարկել դիմում, հարցում կամ բողոք» պատուհանի «Ուղարկել» կոճակը,
- բացվող էջում ընտրել համապատասխան տարբերակը,
- ուղարկել հայտ ՀՀ արտաքին գործերի նախարարություն։
Ներկայացվող պահանջները
Փոխհատուցում ստանալու համար կարող են դիմել ՀՀ քաղաքացիները, ովքեր․
- ունեցել են ՀՀ վերադարձի ուղիղ կամ տարանցիկ չվերթի տոմս, որը չեղարկվել է Մերձավոր Արևելքի ռազմական գործողությունների պատճառով,
- 2026 թվականի փետրվարի 28-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացու անձնագրով գնված տոմսով վերադարձել են Հայաստան,
- ուսումնառության նպատակով գտնվել են Արաբական Միացյալ Էմիրություններում, Կատարում, Քուվեյթում կամ Իսրայելում և վերադարձել են վերը նշված ժամանակահատվածում։
Պահանջվող տվյալները
Հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել․
- ՀՀ քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ,
- ընտանիքի՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող անդամի (ծնող, ամուսին, երեխա, քույր, եղբայր) համար դիմելու դեպքում՝ ընտանեկան կապը հավաստող փաստաթղթերը (ծննդյան վկայական, ամուսնության վկայական և այլն),
- այն ավիատոմսը, որով դեպի Հայաստան նախատեսված թռիչքը չեղարկվել է, կամ որը ենթարկվել է վճարովի փոփոխության,
- թռիչքի չեղարկումների վերաբերյալ ծանուցումներ,
- ՀՀ վերադարձի նոր գնված կամ լրացուցիչ վճարով փոփոխված ավիատոմսը,
- տոմսի ծախսերի վճարման անդորրագիր,
- ՀՀ բանկային հաշվեհամար,
- գրավոր համաձայնություն՝ հայտի հետ կապված տեղեկությունների համապատասխանությունը ստուգելու, այդ թվում՝ ՀՀ իրավասու մարմիններից և ավիաընկերություններից տեղեկություններ ստանալու եղանակով,
- ուսանողների դեպքում՝ համապատասխան ուսումնական հաստատությունում սովորելը հավաստող փաստաթուղթ։
Աջակցության չափը
- Յուրաքանչյուր անձի համար փոխհատուցման առավելագույն չափը 250,000 դրամ է։
- Եթե նոր ավիատոմսի արժեքը 250,000 դրամից պակաս է, փոխհատուցումը տրամադրվում է փաստացի վճարված գումարի չափով։
Տրամադրման ժամկետը և կարգը
Փոխհատուցումը տրամադրվում է հայտը լրացնելուց հետո մոտ 1 ամսվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2026 թվականի ապրիլի 9-ի N 459-Ն որոշում
Իրավական ակտը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10։00 - 12:00 (բացի չորեքշաբթի օրվանից)
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00
WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
(+374) 055 62-01-11
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15 րոպե
Տրամադրման տևողությունը
Մոտ 1 ամիս
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10։00 - 12:00 (բացի չորեքշաբթի օրվանից)
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00
WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
(+374) 055 62-01-11
Այս էջը օգտակա՞ր էր