ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Գյուղատնտեսություն և շրջակա միջավայր

Ստանալ օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման լիցենզիա

Օզոնային շերտը քայքայող նյութեր և հիդրոֆտորածխածիններ ՀՀ ներմուծելու համար անհրաժեշտ է Շրջակա միջավայրի նախարարությունից ստանալ ներմուծման մեկանգամյա  լիցենզիա։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
1,000 դրամ կամ 50,000 դրամ՝ կախված դեպքից
Տրամադրման տևողությունը
1 աշխատանքային օր

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։

Լիցենզիան ստանալու համար անհրաժեշտ է առցանց հայտ ներկայացնել ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակի միջոցով։


Առցանց հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է՝ 

  • նույնականացումից հետո բացվող էջի «Միասնական հայտ» բաժնում ընտրել «Ներմուծում» տարբերակը,
  • բացվող էջի վերին աջ անկյունում սեղմել «Նոր հայտ» կոճակը,
  • բացվող էջի վերին հատվածի «Ներմուծող» բաժնում ինքնաշխատ ձևով կլրացվեն արտահանողի տվյալները,
  • սեղմել էջի վերին հատվածի «Ապրանքներ» կոճակը, այնուհետև՝ «Ավելացնել ապրանքատեսակ»,
  • լրացնել ապրանքատեսակի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը և պահպանել այն,
  • էջի վերին հատվածի «Կից փաստաթղթեր» բաժնում վերբեռնել պահանջվող փաստաթղթերը,
  • որից հետո անհրաժեշտ է սեղմել էջի վերին աջ անկյունում գտնվող «Ձևավորել» կոճակը։

 

Պահանջվող փաստաթղթերը

  • հայտ,

  • պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային անդորրագիրը:

 

Լիցենզիայի չտրամադրման հիմքերը

Լիցենզիան կարող է չտրամադրվել, եթե՝

  • բացակայում են անհրաժեշտ փաստաթղթերը կամ դրանցում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը,

  • լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված,

  • քվոտան, ինչպես նաև սակագնային քվոտան սպառվել է:

 

Վճարման չափը և կարգը

Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ՝ հիդրոֆտորածխածինների և 50,000 դրամ՝ օզոնային շերտը քայքայող նյութերի դեպքում։ Վճարումն անհրաժեշտ է կատարել բանկային փոխանցմամբ 900005169355 հաշվեհամարին։

 

Տրամադրման ժամկետը և կարգը

Լիցենզիան տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում։

 

Մեկանգամյա լիցենզիան տրամադրվում է մինչև այն օրացույցային տարին, որի համար սահմանվել է քվոտան։

 

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշում

  • ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։

 

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 30-09-11

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00


Հեռախոսահամար`
(+374) 011 81-85-55 (5300)

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր