ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Անշարժ գույք

Գրանցել բնակարանի սեփականության իրավունքը Կադաստրի կոմիտեում

Բնակարանի վաճառքից հետո բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը գնորդի անունով ձևակերպելու համար անհրաժեշտ է դիմել Կադաստրի կոմիտե։

Բնակարանի նկատմամբ (անշարժ գույք) սեփականության իրավունքի պետական գրանցումը Կադաստրի կոմիտեում կարող է իրականացվել առցանց տարբերակով կամ ֆիզիկապես ներկայանալով։   

Դու կուղղորդվես թվային նույնականացման «ԵսԵմ» հարթակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և այլ երկրների քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
Մինչև 30 րոպե
Տրամադրման տևողությունը
4 աշխատանքային օր

Բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար գնորդը կարող է առցանց եղանակով դիմել Կադաստրի կոմիտե, որի համար պետք է՝

  • այցելել e-cadastre.am,
  • նույնականացվելուց հետո մուտք գործել, ստուգել անձնական տվյալները, տրամադրել էլ․ փոստի հասցե, որից հետո էջի ձախ հատվածում ընտրել «Պետական գրանցում» բաժինը, ապա սեղմել «Իրավունքի պետական գրանցում» կոճակը,
  • բացված էջում ընտրել գործարքի տեսակը,
  • նշել անշարժ գույքի հասցեն (որոնումը հնարավոր է կատարել նաև անշարժ գույքի վկայականի համարով կամ կադաստրային ծածկագրով՝ լրացնելով համապատասխան դաշտերը (կադաստրային ծածկագիրը տվյալ անշարժ գույքին տրվող եզակի համար է)), այնուհետև սեղմել «Հաջորդը» կոճակը,
  • նշել դիմումի կատարման ժամկետը, կցել անհրաժեշտ փաստաթղթերը, կատարել վճարումը և հանձնել դիմումը։ 


Առցանց ներկայացված դիմումի և կից փաստաթղթերի իսկությունը հաստատվում է ներկայացնող անձի  էլեկտրոնային ստորագրությամբ։

Դիմումի հետ ներկայացված փաստաթղթերի իսկության համար պատասխանատվությունը կրում են փաստաթղթերը ներկայացրած անձինք:

Իրավունքի պետական գրանցումից հետո տրամադրվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական, որն ուղարկվում է գնորդի նշած էլ․փոստի հասցեին։

Վկայականի իսկությունը և վավերականությունը հնարավոր է ստուգել Կադաստրի կոմիտեի կայքի միջոցով՝ «Փաստաթղթերի դիտում» դաշտում լրացնելով վկայականի համարը և գաղտնաբառը:

Ծառայության գծով աջակցության համար՝

Հեռախոսահամար` (+374) 60 474205

Այս ծառայությունից կարող եք օգտվել նաև այլ եղանակներով:

Այդ դեպքում կարող եք ավելի շատ կամ ավելի քիչ ժամանակ և գումար ծախսել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր