Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Կազմել և համաձայնեցնել վտանգավոր թափոնների անձնագրերը
ՀՀ-ում վտանգավոր թափոնների անձնագրավորումն իրականացվում է ռեսուրսների խնայողության և վտանգավոր թափոնների անվտանգ գործածությունն ապահովելու նպատակով։ Անձնագիրը կազմում են թափոններ առաջացնողները։
ՀՀ-ում վտանգավոր թափոններ առաջացնող գործունեություն ծավալելու դեպքում անհրաժեշտ է կազմել և Շրջակա միջավայրի նախարարության հետ համաձայնեցնել վտանգավոր թափոնների անձնագիր։
Պահանջվող փաստաթղթերը
Անձնագիրը կազմելու համար անհրաժեշտ է դրանում ներառել հետևյալ տեղեկատվությունը՝
-
թափոնի անվանումը, ծածկագիրը, կազմակերպության անվանումը և տվյալները,
-
անձնագրավորվող թափոնի քանակությունը, վտանգավոր հատկությունների ցանկը,
-
ծագումը (ըստ տեխնոլոգիական կանոնակարգի), կազմը և դրա բաղադրիչների թունունակությունը,
-
վնասազերծման կամ վերամշակման համար առաջարկվող եղանակը,
-
հրդեհապայթյունավտանգությունը, կոռոզիոն ակտիվությունը, ռեակցիայի մեջ մտնելու ունակությունը,
-
անհրաժեշտ նախազգուշական միջոցները թափոնի գործածության ժամանակ,
-
թափոնի տեղափոխման սահմանափակումները,
-
լրացուցիչ տեղեկություններ, թափոն արտադրողի հայտարարությունը։
Վճարման չափը և կարգը
Վտանգավոր թափոնների կազմումն ու համաձայնեցումն իրականացվում է անվճար։
Տրամադրման ժամկետը և կարգը
Անձնագիրը համաձայնեցվում է ներկայացնելուց հետո 1 ամսվա ընթացքում և գրանցվում գրանցամատյանում:
Հղում օրենսդրությանը
-
«Թափոնների մասին» ՀՀ օրենք
-
ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 47-Ն որոշում
-
ՀՀ Բնապահպանության նախարարի 2007 թվականի փետրվարի 2-ի N 19-Ն հրաման
Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 011 81-85-55 (5310)
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 011 81-85-55 (5310)