Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ ՀՀ մարզերում կառուցապատման նախագծման թույլտվություն
Նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանք) սահմանում է կառուցվող օբյեկտի նախագծի մշակման պարտադիր պայմանները, պահանջներն ու uահմանափակումները։
Այն ներառում է պատմամշակութային ժառանգության, քաղաքաշինական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային, բնակչության և սակավաշարժ խմբերի պաշտպանության և այլ պահանջներ։
Առցանց եղանակով ՀՀ մարզերում (առայժմ միայն Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Լոռու մարզերն են սպասարկվում) ընդգրկված անշարժ գույքի նախագծման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո կատարել հետևյալ քայլերը․
- նույնականացվելուց հետո դիմորդի էջում լրացնել անհրաժեշտ տվյալները,
- ընտրել կառուցապատման ենթակա գույքը և հերթականությամբ կատարելով մյուս քայլերը՝ հանձնել դիմումը։
Ներկայացվող պահանջները
Նախագծման թույլտվությունը առցանց ստանալու համար կառուցապատողը (ֆիզիկական կամ իրավաբանական անձ) պետք է ունենա պետական գրանցում ստացած հողատարածք կամ անշարժ գույք և դրա սեփականության իրավունքի վկայականը։
Պահանջվող փաստաթղթերը
Առցանց դիմելու համար անհրաժեշտ է ունենալ՝
- բջջային նույնականացման քարտ կամ նույնականացման քարտ և քարտն ընթերցող սարք,
-
դիմողի անձը հաստատող փաստաթուղթը (իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածքը), իսկ որպես օրինական ներկայացուցիչ հանդես գալու դեպքում՝ նաև համապատասխան լիազորագիրը,
-
կառուցապատվող տարածքի հատակագիծը` նախագծվող կամ փոփոխման ենթակա օբյեկտի առաջարկվող տեղանշմամբ, իսկ կառույցի գործառնական նշանակության փոփոխության դեպքում` նաև վերջինիս հատակագիծը (հատակագծերը),
-
անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործողի՝ անշարժ գույքը փոփոխելու իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը,
-
ՀՀ կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված հողամասի կադաստրային քարտեզի վրա (1:2000 և 1:500) շինության ուրվագիծը։
Եթե կառուցապատվող հողամասի ինժեներական հետազննումները (ճարտարագիտական ուսումնասիրությունները) անհնարին են առանց քանդման աշխատանքների, հայտին կցվում են նաև քանդման (կամ ապամոնտաժման) թույլտվություն ստանալու մասին դիմումը և այդ թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարման անդորրագիրը: Ընդ որում՝ տվյալ դեպքում քանդման թույլտվությունը տրվում է առաջադրանքի հետ, իսկ օբյեկտը փաստացի քանդվում է նշված թույլտվությամբ սահմանված պայմաններով:
Թույլտվության տրամադրման կարգը, ժամկետն ու վճարը
Դիմելուց հետո նշված էլեկտրոնային փոստի հասցեին ստացվում է ծանուցում, որտեղ նշված թվային ծածկագրի և հղման միջոցով հնարավոր է առցանց հետևել դիմումի ընթացքին։
Միևնույն ժամանակ, դիմողը նաև տեղեկացվում է դիմումի կարգավիճակի մասին իր կողմից տրամադրված հեռախոսահամարով։
Թույլտվությունը տրամադրվում է 5-20 աշխատանքային օրվա ընթացքում։
Օբյեկտի ռիսկայնության աստիճանից կախված՝ նախագծման թույլտվությունը ունի 1-2 տարվա գործողության ժամկետ, որի ընթացքում կառուցապատողը պետք է պատվիրի ճարտարապետաշինարարական նախագիծը և դիﬕ տվյալ նախագծի համաձայնեցման և շինարարության թույլտվությունը ստանալու համար (այս երկու գործընթացները կատարվում են միաժամանակ և անհրաժեշտ է ներկայացնել միայն մեկ դիմում)։
Հղում օրենսդրությանը
-
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքը
-
ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշումը
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am կայքում։
9:00 - 18:00
(+374) 011 62-17-01
9:00 - 18:00
(+374) 011 62-17-01