ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Անշարժ գույք

Ստանալ ՀՀ մարզերում շինարարական օբյեկտի քանդման թույլտվություն

Կախված նախատեսվող քաղաքաշինական գործընթացի առանձնահատկությունց կամ անշարժ գույքի սեփականատիրոջ հայեցողությունից՝ նախքան շինարարությունը սկիզբը կարող է տրամադրվել քանդման թույլտվություն։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ֆիզիկական և իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
Մինչև 30 րոպե
Ծառայության արժեքը
Ըստ համայնքի ավագանու որոշման
Տրամադրման տևողությունը
Մինչև 15 աշխատանքային օր

Շինարարական օբյեկտի քանդման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է մոտենալ տվյալ համայնքի համայնքապետարան։ 

Ներկայացվող պահանջները

Շինարարական օբյեկտի քանդման աշխատանքների դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ պետական գրանցում ստացած հողատարածք կամ անշարժ գույք և դրա սեփականության իրավունքի վկայականը։


Պահանջվող փաստաթղթերը

Շինարարական օբյեկտի քանդման աշխատանքների դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • դիմողի անձը հաստատող փաստաթուղթը՝ ֆիզիկական անձի դեպքում (իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածքը), իսկ կառուցապատողի փոխարեն իր օրինական ներկայացուցչի հանդես գալու դեպքում՝ համապատասխան լիազորագիրը,
  • օբյեկտի քանդման նախագծային փաստաթղթերը (2 օրինակից),
  • փորձաքննության դրական եզրակացությունը կամ նախագծային աշխատանքներ իրականացնող կապալառուի գրավոր երաշխավորագիրը,
  • անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը,
  • քանդման թույլտվության համար օրենքով սահմանված տեղական տուրքը վճարելու մասին անդորրագիրը։

Տրամադրման կարգը և ժամկետը

Շինարարական օբյեկտի քանդման թույլտվությունը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո մինչև 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ ըստ շինության ռիսկայնության 1-ից 4-րդ աստիճանի։

 

Վճարման չափը և կարգը

Քանդման թույլտվության տուրքի չափը որոշում է համայնքի ղեկավար մարմինը։ 

Ուշադրություն

Կառուցապատողը պարտավոր է շինարարության քանդման աշխատանքները սկսելուց առնվազն 3 օր առաջ այդ մասին համապատասխան տեղեկանքով իրազեկել համայնքապետարանին: 

Հղում օրենսդրությանը

  • «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք

  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում

  • ՀՀ Երևան քաղաքի ավագանու՝ 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 42-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։ 

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ մարզպետարաններ և համայնքապետարաններ
Այս էջը օգտակա՞ր էր