ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Գյուղատնտեսություն և շրջակա միջավայր

Ստանալ վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ արտահանելու կամ ներմուծելու թույլտվություն

ՀՀ տարածքից վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ արտահանելու կամ ներմուծելու համար անհրաժեշտ է Շրջակա միջավայրի նախարարությունից ստանալ համապատասխան թույլտվություն։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական կամ ֆիզիկական անձինք
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
1,000 դրամ
Տրամադրման տևողությունը
10 աշխատանքային օր

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։

Թույլտվությունը ստանալու համար անհրաժեշտ է առցանց հայտ ներկայացնել ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակի միջոցով։


Առցանց հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է՝ 

  • նույնականացումից հետո բացվող էջի «Միասնական հայտ» բաժնում ընտրել «Արտահանում» կամ «Ներմուծում» տարբերակը,
  • բացվող էջի վերին աջ անկյունում սեղմել «Նոր հայտ» կոճակը,
  • արտահանման դեպքում բացվող էջի ստորին հատվածի «Արտահանող», իսկ ներմուծման դեպքում՝ վերին հատվածի «Ներմուծող» բաժնում ինքնաշխատ ձևով կլրացվեն արտահանողի տվյալները,
  • սեղմել էջի վերին հատվածի «Ապրանքներ» կոճակը, այնուհետև՝ «Ավելացնել ապրանքատեսակ»,
  • լրացնել ապրանքատեսակի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը և պահպանել այն,
  • էջի վերին հատվածի «Կից փաստաթղթեր» բաժնում վերբեռնել պահանջվող փաստաթղթերը,
  • որից հետո անհրաժեշտ է սեղմել էջի վերին աջ անկյունում գտնվող «Ձևավորել» կոճակը։

 

Պահանջվող փաստաթղթերը

Թույլտվությունը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • հայտ,

  • արտահանման դեպքում արտահանվող վայրի կենդանու ձեռքբերումը (հավաք, մթերում, գնում) հաստատող փաստաթուղթ (պատճենը),

  • անասնաբուժական կարանտին իրականացնող համապատասխան մարմնի կողմից տրված թույլտվության վկայականը կամ սերտիֆիկատը (պատճենը),

  • անհրաժեշտության դեպքում՝ ներմուծող երկրի թույլտվությունը,

  • ներմուծման դեպքում արտահանող երկրի թույլտվությունը (պատճեն) կամ կենդանու արտահանման համար թույլտվությունը կամ մաքսային հայտարարագիր, արտահանող երկրի մաքսային մարմնի կողմից կնքված կամ վավերացված ապրանքն ուղեկցող այլ փաստաթղթեր

  • պետական տուրքի վճարման անդորրագիրը։

 

Թույլտվության չտրամադրման հիմքերը

Թույլտվություն ստանալու հայտը չի հաստատվում, եթե՝

  • բացակայում են անհրաժեշտ փաստաթղթերը կամ դրանցում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը,

  • հայտում նշված են արտահանող (ներմուծող) երկրների, ինչպես նաև միջազգային Կարմիր գրքերում գրանցված հազվագյուտ, անհետացող կամ վտանգված վայրի կենդանիներ,

  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում։

 

Վճարման չափը և կարգը

Թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով։

 

Տրամադրման ժամկետը և կարգը

Թույլտվությունը տրամադրվում է հայտը ներկայացնելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում։

 

Որոշ դեպքերում տվյալ վայրի կենդանու արտահանման (ներմուծման) բնապահպանական նպատակահարմարությունը որոշելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարության կողմից կատարվում է հարցում՝ համապատասխան կազմապերպություններին, կամ կազմակերպվում են մասնագիտական քննարկումներ։

 

Մասնագիտական քննարկման են ենթակա նաև վայրի կենդանիների գիտահետազոտական, արհեստական և բնական պայմաններում դրանց վերարտադրության նպատակով արտահանման (ներմուծման) համար ներկայացված հայտերը։

 

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի N1174-Ն որոշում

  • «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 30-09-11

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00


Հեռախոսահամար`
(+374) 011 81-85-55 (5300)

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր