ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Կրթություն

Ստանալ հանրակրթական դպրոցների աշակերտների անվանական կրթաթոշակ

Ծրագրի շրջանակներում պետությունը հանրակրթական ուսումնական հաստատությունների դիպլոմակիրներին տրամադրում է անվանական կրթաթոշակ։
Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Տրամադրման տևողությունը
2 շաբաթ

Անվանական կրթաթոշակի տրամադրման պայմանները

Անվանական կրթաթոշակը տրվում է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների այն աշակերտներին, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝

  • ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի դիպլոմակիրներ են,
  • դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մրցանակակիրներ կամ մասնակիցներ են,
  • դպրոցականների միջազգային այլ օլիմպիադաների (առնվազն 15 երկրներից մասնակիցներ ունեցող) եզրափակիչ փուլերի մրցանակակիրներ են։

Օլիմպիադաների առարկաների ցանկը

Օլիմպիադաները անցկացվում են հանրակրթական 16 առարկաներից․

  • հայոց լեզու,
  • հայ գրականություն,
  • ռուսաց լեզու,
  • անգլերեն,
  • ֆրանսերեն,
  • գերմաներեն,
  • պատմություն,
  • աշխարհագրություն,
  • մաթեմատիկա,
  • ֆիզիկա,
  • քիմիա,
  • կենսաբանություն,
  • ինֆորմատիկա,
  • աստղագիտություն,
  • հայ առաքելական եկեղեցու պատմություն,
  • նախնական զինվորական պատրասություն։

Անվանական կրթաթոշակի չափը

ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի դիպլոմակիրներին տրվում է անվանական կրթաթոշակ՝ ամսական հետևյալ չափով.

  • առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 10,000 դրամ,
  • երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 7,500 դրամ,
  • երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 5,000 դրամ,

Դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մրցանակակիրներին կամ մասնակիցներին տրվում է անվանական կրթաթոշակ՝ ամսական հետևյալ չափով.

  • առաջին կարգի դիպլոմակիրներին (ոսկե մեդալակիր)՝ 25,000 դրամ,
  • երկրորդ կարգի դիպլոմակիրներին (արծաթե մեդալակիր)՝ 20,000 դրամ,
  • երրորդ կարգի դիպլոմակիրներին (բրոնզե մեդալակիր)՝ 15,000 դրամ,
  • գովասանագրով պարգևատրվածներին՝ 12,000 դրամ,
  • եզրափակիչ փուլի այլ մասնակիցներին՝ 10,000 դրամ։

Դպրոցականների միջազգային այլ օլիմպիադաների (առնվազն 15 երկրներից մասնակիցներ ունեցող) եզրափակիչ փուլերի մրցանակակիրներին տրվում է անվանական կրթաթոշակ՝ ամսական հետևյալ չափով.

  • առաջին կարգի դիպլոմակիրներին (ոսկե մեդալակիր)՝ 15,000 դրամ,
  • երկրորդ կարգի դիպլոմակիրներին (արծաթե մեդալակիր)՝ 10,000 դրամ,
  • երրորդ կարգի դիպլոմակիրներին (բրոնզե մեդալակիր)՝ 7,500 դրամ։

Անվանական կրթաթոշակի տրամադրման ժամկետները և եղանակները

Անվանական կրթաթոշակը սովորողներին տրամադրվում է ուսումնական հաստատությունների միջոցով 1 տարվա հաշվարկով, ընդ որում, անկախ հաստատության կազմակերպական-իրավական ձևից՝ հաստատությունները կրթաթոշակը սովորողին են փոխանցում անկանխիկ եղանակով։

Անվանական կրթաթոշակ ստացողի ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում 1 տարվա համար նախատեսված անվանական կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ։

Անվանական կրթաթոշակի հաստատման ընթացակարգը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչությունը նշված չափանիշներին բավարարելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը ստանալուց հետո 2 շաբաթվա ժամկետում նախարարի ստորագրմանն է ներկայացնում անվանական կրթաթոշակ տրամադրելու մասին հրամանի նախագիծ։

Կրթաթոշակը ստանում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ անվանական կրթաթոշակ տրամադրելու մասին հրամանի նախագիծը հաստատվելուց հետո։

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության՝ 2003 թվականի մայիսի 12-ի N 52-Ն որոշում։

  • ՀՀ կառավարության՝ 2011 թվականի ապրիլի 5-ի N 280-Ն հրաման։

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։ 

Օգտակար հղումներ

ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչություն, հեռախոսահամար՝ (374 10) 59-96-17:

Տեխնիկական աջակցության համար՝

(+374) 010 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

(+374) 010 52-73-43

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր