ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Արդարադատություն և օրենք

Ստանալ հյուպատոսական վավերացում

Հյուպատոսական վավերացման ընթացակարգն իրենից ենթադրում է օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից հյուպատոսական տարածաշրջանի իրավասու մարմինների մասնակցությամբ կազմված կամ նրանց կողմից տրված փաստաթղթերում և ակտերում առկա ստորագրությունների իսկության վավերացման (հյուպատոսական վավերացման), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և կազմակերպությունների կողմից տրված փաստաթղթերում առկա ստորագրությունների և կնիքների իսկության վավերացում: Վավերացումն իրականացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կամ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում:
Դու կուղղորդվես թվային նույնականացման «ԵսԵմ» հարթակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10 րոպե
Ծառայության արժեքը
7․000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
2 աշխատանքային օր

Անհրաժեշտ փաստաթղթեր

Վավերացման համար ներկայացված դիմումի ուսումնասիրման ընթացքում պարզվում են.
• Փաստաթղթի վավերացման ենթակա լինելը,
• Փաստաթղթի համապատասխանությունը ՀՀ միջազգային պայմանագրերին և գործող օրենսդրությանը,
• Ներկայացված փաստաթուղթը ստորագրած անձի պաշտոնի, ստորագրության, ինչպես նաև այդ փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը։

Պահանջվող փաստաթղթեր

  • Սահմանված ձևի դիմում
  • Վավերացման ենթակա փաստաթղթի բնօրինակը
  • Վավերացման ենթակա փաստաթղթի լուսապատճենը
  • Պետական տուրքի վճարուման անդորագիր

  • Սահմանված ձևի դիմում
  • Վավերացման ենթակա փաստաթղթի բնօրինակը
  • Վավերացման ենթակա փաստաթղթի լուսապատճենը
  • Պետական տուրքի վճարուման անդորագիր

ՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԵՆ ԵՆԹԱԿԱ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ

Արտաքին գործերի նախարարության կողմից վավերացման ենթակա են՝

1. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների կողմից տրված փաստաթղթերի բնօրինակները, դրանցից քաղվածքները և դրանց հիման վրա կազմված տեղեկանքները
տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակայությամբ գործող կազմակերպությունների և հիմնարկների կողմից տրված փաստաթղթերի բնօրինակները, դրանցից քաղվածքները և դրանց հիման վրա կազմված տեղեկանքները:
2. Հայաստանի Հանրապետության նոտարական փաստաթղթերը:
3. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից տրված կամ հաստատված փաստաթղթերը և ակտերը:
Դեսպանության և հյուպատոսական հիմնարկի կողմից վավերացման ենթակա են՝
1. Օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից հաստատված կամ կազմված փաստաթղթերը:
2. Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից վավերացված փաստաթղթերը:

Ի գիտություն

• Եթե վավերացման ենթակա փաստաթուղթը կազմված է մեկից ավելի էջերից, ապա տվյալ փաստաթուղթն այն տրամադրած մարմնի կողմից պետք է կարվի, իսկ էջերը համարակալվեն այնպես, որ վավերացնելուց հետո հնարավոր չլինի փոփոխել փաստաթղթի ամբողջականությունը` առանց կարված մասը և դրված կնիքը խախտելու:
• Նախարարությունում վավերացված փաստաթուղթը ենթակա է հետագա վավերացման այն օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում, ուր ներկայացվելու է վավերացված փաստաթուղթը կամ ակտը:
• Փաստաթուղթը կամ ակտը Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում է` նախարարությունում վավերացվելուց, իսկ օտարերկրյա պետության արտաքին գերատեսչության կամ նրա կողմից լիազորված այլ գերատեսչությունների և հիմնարկների կողմից վավերացված կամ հաստատված ակտը` հյուպատոսական հիմնարկում վավերացվելուց հետո:
• Փաստաթղթի վավերացումը կատարվում է դիմումն ընդունելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում, եթե լրացուցիչ ստուգումներ կատարելու անհրաժեշտություն չկա (տվյալ դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել նախարարությունում դիմելիս՝ առավելագույնը 10, հյուպատոսական հիմնարկում դիմելիս՝ 15 աշխատանքային օրով):
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00 - 18:00
Հեռախոսահամար` 0-8000-2020,
+(374) 10 585980,
Viber:+(374) 41 585980
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00 - 18:00
Հեռախոսահամար` +(374) 60 620000,
WhatsApp, Viber: +(374) 55 620111
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր