ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Գործարարություն և արդյունաբերություն

Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի բաժանման եղանակով վերակազմակերպման պետական հաշվառում

Պետական միասնական գրանցամատյանում վերակազմակերպման արդյունքում ստեղծվող և գործունեությունը դադարեցնող առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի վերաբերյալ համապատասխան տեղեկությունների գրառում:
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
5,000-12,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 2 աշխատանքային օր

Դիմելու համար իրավասու անձը՝

1. առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գործադիր մարմնի ղեկավարը
2. հիմնադրի գործադիր մարմնի ղեկավարը կամ հիմնադրի կողմից լիազորված անձը.

Դիմելու եղանակը՝

Գործակալություն դիմումներ և դիմումին կից փաստաթղթեր կարող են ներկայացվել էլեկտրոնային փաստաթղթի ձևով, ինչպես նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում՝ նաև թղթային կրիչի վրա:
Եթե օրենքով նախատեսված դեպքերում պետական հաշվառում կամ պետական գրանցում կատարելու համար գործակալություն է դիմում լիազորված անձ, ապա օրենքով նախատեսված փաստաթղթերին կից ներկայացվում են նաև համապատասխան լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ: Լիազորագրի նոտարական վավերացում չի պահանջվում:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

1. Բաժանվող առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է`
  • դիմում (ստորագրված առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի լիազորած անձի կողմից). 
  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
2. Բաժանման արդյունքում ստեղծված առանձնացված ստորաբաժանումը, հիմնարկը ներկայացնում են՝
  • դիմում, որը պետք է պարունակի՝ հիմնադիր իրավաբանական անձի պետական գրանցման համարը և անվանումը (ստորագրված հիմնադրի գործադիր մարմնի, առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի լիազորած անձի կողմից),
  • առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի մասին տեղեկություններ (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն, կապի միջոցները՝ հեռախոսահամար, ֆաքսի համար, էլեկտրոնային փոստ (առկայության դեպքում),
  • միաձուլվող առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների իրավասու մարմնի (մարմինների) որոշումները:
  • իրավասու մարմնի որոշում(ներ)ն առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավար կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին.
  • առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի կանոնադրությունը` ստորագրված հիմնադրի լիազորած անձի կողմից.
  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:

Ժամկետները՝

Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի բաժանման ճանապարհով վերակազմակերպումն իրականացվում է Իրավաբանական անձանց պետական ռեգիստր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և նույն օրը փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո՝ ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Վճարման եղանակը՝

Անկանխիկ՝
• Բանկային փոխանցման միջոցով,
• Վճարային տերմինալի միջոցով,
• E-Payments Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով.
Անհրաժեշտ է վճարումն իրականացնել ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝

  • 900005160719՝ առևտրային կազմակերպություների առանձնացված ստորաբաժանման համար
  • 900005160727՝ ոչ առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանման համար
  • 900005160743՝ հիմնարկի համար

Նպատակ դաշտում նշելով՝

Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի բաժանման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված պետական հաշվառում

Վճարման չափը՝

  • 10,000 ՀՀ դրամ՝ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպվող առանձնացված ստորաբաժանման համար
  • 12,000 ՀՀ դրամ՝ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման արդյունքում ստեղծվող առանձնացված ստորաբաժանման համար
  • 5,000 ՀՀ դրամ՝ ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպվող առանձնացված ստորաբաժանման համար
  • 10,000 ՀՀ դրամ՝ ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպմման արդյունքում ստեղծվող առանձնացված ստորաբաժանման համար
  • 5,000 ՀՀ դրամ՝  հիմնարկի համար
  • 10,000 ՀՀ դրամ՝ վերակազմակերպման արդյունքում ստեղծվող հիմնարկի համար

Ծառայությունը ստանալու հիմքերը՝

Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի բաժանման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված պետական հաշվառումն իրականացվում է նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից:
Գործակալությունում ստուգվում է ներկայացված փաստաթղթերի լիարժեքությունը և համապատասխանությունն օրենքների պահանջներին: Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի պետական հաշվառման դեպքում չի ստուգվում կանոնադրության համապատասխանությունն օրենքների պահանջներին:

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը՝

Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի բաժանման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված պետական հաշվառումն մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն կամ չեն համապատասխանում օրենքների պահանջներին:
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`

0-8000-2020, 

+(374) 10-58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր