ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Արդարադատություն և օրենք

Վավերացնել լիազորագիրը

Լիազորագիրը մեկ անձի գրավոր հանձնարարությունն է մեկ այլ անձին՝ երրորդ անձանց առջև իրեն ներկայացնելու նպատակով: Լիազորագիր կարող է տալ չափահաս գործունակ ֆիզիկական և իրավաբանական անձը:
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ
Ծառայության արժեքը
մինչև 30.000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
2 աշխատանքային օր
Լիազորված անձը իրավունք է ստանում կատարելու լիազորագրում նշված գործողությունը լիազորողի անունից։ 


Լիազորագիրը վավերացնելու համար անհրաժեշտ է իրավասու մարմին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝


Անշարժ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքի լիազորագրերի վավերացման համար՝

  • լիազորողի անձը հաստատող փաստաթուղթ,
  • լիազորված անձի անձնագրային տվյալներ,
  • անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի լուսապատճեն,
  • լիազորագրով տրվող լիազորությունների ցանկը,
  • անհրաժեշտության դեպքում՝ այլ փաստաթղթեր,
  • պետական տուրքի վճարման անդորագիրը։

Այլ լիազորագրերի վավերացման համար՝
  • լիազորողի անձը հաստատող փաստաթուղթ,
  • լիազորված անձի անձնագրային տվյալներ,
  • լիազորագրով տրվող լիազորությունների ցանկը,
  • ավտոտրանսպորտային միջոցի տիրապետման, տնօրինման կամ օգտագործման լիազորագրի դեպքում՝ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքների պետական գրանցման վկայական/գրանցման վկայագրի լուսապատճեն,
  • անհրաժեշտության դեպքում՝ այլ փաստաթղթեր,
  • պետական տուրքի վճարման անդորագիրը։


Կարգավորման ժամկետները

  • Լիազորագրի գործողության ժամկետը չի կարող 3 տարուց ավելի լինել:
  • Եթե լիազորագրում ժամկետ չի նշված, ապա այն պահպանում է ուժը կնքման օրվանից 1 տարվա ընթացքում։
  • Այն լիազորագիրը, որում նշված չէ նրա կնքման տարին ու ամսաթիվը, անվավեր է: 

Ուշադրություն
Վերալիազորման իրավունքով
տրված լիազորագիրը նույնպես ենթակա է նոտարական վավերացման՝ օրենքով սահմանված կարգով: Սույն լիազորագիրը վավերացվում է հիմնական լիազորագիրը ներկայացնելու դեպքում և չի կարող ներառել հիմնական լիազորագրով վերապահվածից ավելի իրավունքներ: Վերալիազորման իրավունքով տրված լիազորագրի գործողության ժամկետը ևս չի կարող գերազանցել հիմնական լիազորագրի գործողության ժամկետը։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00 - 18:00
Հեռախոսահամար` 0-8000-2020,
+(374) 10 585980,
Viber:+(374) 41 585980
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00 - 18:00
Հեռախոսահամար` +(374) 60 620000,
WhatsApp, Viber: +(374) 55 620111
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր