Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Վավերացնել լիազորագիրը
Լիազորագիրը մեկ անձի գրավոր հանձնարարությունն է մեկ այլ անձին՝ երրորդ անձանց առջև իրեն ներկայացնելու նպատակով: Լիազորագիր կարող է տալ չափահաս գործունակ ֆիզիկական և իրավաբանական անձը:
Լիազորված անձը լիազորագրի միջոցով իրավունք է ստանում լիազորողի անունից կատարելու լիազորագրում նշված գործողությունը։
Լիազորագիրը վավերացնելու համար անհրաժեշտ է դիմել նախընտրած նոտարական գրասենյակ՝ տրամադրել պահանջվող բոլոր փաստաթղթերը։
Պահանջները, որոնց անհրաժեշտ է բավարարել
Լիազորությունները պետք է շարադրված լինեն պարզ և հստակ, չլինեն անդեմ կամ երկիմաստ լիազորություններ:
Պահանջվող փաստաթղթերը
Անշարժ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքի լիազորագրերի վավերացման համար անհրաժեշտ են՝
- լիազորողի անձը հաստատող փաստաթուղթ,
- լիազորված անձի անձնագրային տվյալներ,
- անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի լուսապատճեն,
- լիազորագրով տրվող լիազորությունների ցանկը,
- անհրաժեշտության դեպքում՝ այլ փաստաթղթեր,
- պետական տուրքի վճարման անդորրագիրը։
Այլ լիազորագրերի վավերացման համար անհրաժեշտ են՝
- լիազորողի անձը հաստատող փաստաթուղթ,
- լիազորված անձի անձնագրային տվյալներ,
- լիազորագրով տրվող լիազորությունների ցանկը,
- ավտոտրանսպորտային միջոցի տիրապետման, տնօրինման կամ օգտագործման լիազորագրի դեպքում՝ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքների պետական գրանցման վկայական/գրանցման վկայագրի լուսապատճեն,
- անհրաժեշտության դեպքում՝ այլ փաստաթղթեր,
- պետական տուրքի վճարման անդորրագիրը։
Վճարման չափը և կարգը
Լիազորագրի վավերացման համար սահմանված է պետական տուրք։Անշարժ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքի լիազորագրերի վավերացման համար՝ 15,000 ՀՀ դրամ, այլ լիազորագրերի վավերացման համար՝ 30,000 ՀՀ դրամ։
Վճարումն իրականացվում է E-payments համակարգի միջոցով
- մուտք գործել e-payments.am էլեկտրոնային վճարման համակարգ,
- ընտրել «Հյուպատոսական ծառայություններ» բաժինը,
- «Նոտարական գործողություններ» բաժնից ընտրել «Անշարժ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքի լիազորագրերի վավերացման համար» կամ «Այլ լիազորագրերի վավերացման համար» բաժինները,
- ընտրել քաղաքը,
- բացված էջում լրացնել անհրաժեշտ բոլոր տվյալներն ու վճարել։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Լիազորագրի գործողության ժամկետը չի կարող 3 տարուց ավելի լինել:
- Եթե լիազորագրում ժամկետ չի նշված, ապա այն պահպանում է ուժը կնքման օրվանից 1 տարվա ընթացքում։
- Այն լիազորագիրը, որում նշված չէ նրա կնքման տարին ու ամսաթիվը, անվավեր է:
Ուշադրություն
Վերալիազորման իրավունքով տրված լիազորագիրը նույնպես ենթակա է նոտարական վավերացման՝ օրենքով սահմանված կարգով: Սույն լիազորագիրը վավերացվում է հիմնական լիազորագիրը ներկայացնելու դեպքում և չի կարող ներառել հիմնական լիազորագրով վերապահվածից ավելի իրավունքներ: Վերալիազորման իրավունքով տրված լիազորագրի գործողության ժամկետը ևս չի կարող գերազանցել հիմնական լիազորագրի գործողության ժամկետը։
Հղում օրենսդրությանը
ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք։
Օրենսգիրքը հնարավոր է գտնել Arlis.am-ում։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11