ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ֆինանսներ և հարկեր

Ստանալ ապրանքի թվային դրոշմավորում

Թվային դրոշմավորումը ապրանքի վրա նույնականացման միջոցի՝ Դատա մատրիքս (Data Matrix) թվային ծածկագիր փակցնելն է։ Դատա մատրիքսը նման է QR կոդի, բայց կարող է պարունակել ավելի մեծ ծավալի տվյալներ: 

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր
Ծառայության արժեքը
Անվճար

E-mark.am համակարգից օգտվելու ուղեցույց

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։

Ապրանքների դրոշմավորում ստանալու համար անհրաժեշտ է՝

Հասանելի է նաև E-mark բջջային հավելվածը IOS և Android համակարգերի օգտատերերի համար, որի միջոցով սպառողը կարող է սկանավորել Դատա մատրիքս ծածկագիրը և ստուգել ապրանքի վերաբերյալ տվյալները։


ՀՀ-ում դրոշմավորման ենթակա են հետևյալ ապրանքները՝ 

  • 2023 թվականից՝ ծխախոտային և ալկոհոլային արտադրանք։
  • 2024 թվականի մայիսից՝ փաթեթավորված խմելու ջուր։
  • 2025 թվականի մարտի 1-ից՝ գազավորված և ոչ գազավորված ըմպելիքներ, ոչ ալկոհոլային խմիչքներ, մակարոնեղեն, թեյ և սուրճ, կենդանական և բուսական յուղեր, շոկոլադ և կակաո պարունակող սննդամթերք, պահածոյացված մթերք, գարեջուր և գարեջրային խմիչքներ։
  • 2025 թվականի հունիսի 1-ից՝ կաթնամթերք, մսամթերք, երշիկեղեն և կենդանիների կեր։
  • 2025 թվականի սեպտեմբերի 1-ից՝ նավթավերամշակման արտադրանք, ներկանյութեր, լաքեր և չորարարներ։
  • 2026 թվականի հունվարի 1-ից՝ դեղեր, վիտամիններ, oծանելիք, կոսմետիկա, հիգիենայի և խնամքի միջոցներ։


Ներկայացվող պահանջները

  • ունենալ ԵսԵմ նույնականացում,
  • գրանցված լինել ՀՀ պետական ռեգիստրում,
  • հանդիսանալ ՀՀ ռեզիդենտ և գործել ՀՀ-ում,

Եթե տնտեսվարողը ՀՀ ռեզիդենտ չէ, համակարգից կարող է օգտվել միայն ՀՀ ռեզիդենտ ներկայացուցչի միջոցով։


Վճարման չափը և կարգը

Ապրանքների դրոշավորման իրականացման գործընթացն անվճար է, սակայն դրոշմավորված ապրանքները վաճառելու համար անհրաժեշտ է գնել երկչափ շտրիխ կոդեր կարդացող սկաներներ, որոնք անհրաժեշտ է համակցել մանրածախ վաճառքի կետի առևտրային ծրագրի կամ ՀԴՄ սարքի հետ։ Սարքերը հնարավոր է ձեռք բերել այս ընկերություններից որևէ մեկից։

Ուշադրություն
Նախքան պարտադիր դրոշմավորմանն անցնելը յուրաքանչյուր ապրանքախմբի համար իրականացվում է փորձնական ծրագիր, այնուհետև միայն դրոշմավորումը դառնում է պարտադիր։


Հղում օրենսդրությանը 

  • ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 6-ի N 125-Ն որոշում 
  • ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 10-ի N 312-Լ որոշում
    (անհրաժեշտ է կարդալ որոշումների ամենավերջին փոփոխված տարբերակները)

Որոշումները հնարավոր է գտնել arlis.am կայքում։ 

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր` 09:00-18:00

Հեռախոսահամար՝

08000 1008
(+374) 060 84-44-44

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր