ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Ստանալ միջազգային և ներքին օդանավակայանների աերոդրոմների սերտիֆիկատ

Աերոդրոմների սերտիֆիկացում է համարվում գործառույթը, որի ընթացքում տեսական և գործնական եղանակներով ուսումնասիրվում է աերոդրոմի համապատասխանությունը Չիկագոյի կոնվենցիայիով սահմանված չափանիշերին և միջազգային ստանդարտներին:

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
1 ամիս

Վկայականի տրամադրման գործընթացն իրականացվում է հետևյալ 5 փուլերով`

  • Նախնական հայտի ուuումնաuիրություն,

  • արդյունքների մաuին գրավոր տեղեկացում հայտատուին,

  • պաշտոնական հայտի ներկայացում,

  • պաշտոնական հայտի գնահատում,

  • աերոդրոմի գործնական ուuումնաuիրություն,

  • հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում, «Աերոդրոմի Uերտիֆիկատ»-ի ստացում։


Սույն սերտիֆիկատը ստանալու համար անհրաժեշտ է ՝

  • Բավարարել օրենքով սահմանաված չափանիշներին,
  • ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե ներկայացնել հայտ,
  • հավաքագրել ու տրամադրել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը,


Անհրաժեշտ փաստաթղթերը՝

  • Հայտ,


Հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել աերոդրոմի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝

  • աշխարհագրական դիրքը (կոորդինատները, հարաբերական բարձրությունը),

  • հատակագիծը,

  • տարրերի (վազքուղի, ղեկուղի, կառամատույց) երկրաչափական չափերը 

  • կրողունակությունը,

  • օդանավերի տիպերը, որոնք նախատեսվում է շահագործել

  • տեղեկանք աերոդրոմում և դրա շրջանում օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություններ մատուցող կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների մասին: 


Նոր կառուցված աերոդրոմի սերտիֆիկացման դեպքում անհրաժեշտ է նաև ներկայացնել քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության եզրակացությունը և շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցման հավաստումը: 

Սույն հավաստագիրը ստանալու համար անհրաժեշտ է բավարարել այս պահանջներին՝

  • լինել օդանավակայանի սեփականատեր կամ
  • օդանավակայանի կառավարումը և շահագործումն իրականացնող իրավաբանական անձ։


Հանձնաժողովի կողմից դրական եզրակացության դեպքում անհրաժեշտ է ՝

  • ներկայացնել պաշտոնական հայտի փաթեթ,


Փաթեթը ներառում է՝

  • աերոդրոմը սերտիֆիկացնելու հայտ,
  • հայտատուի պարտավորագիր,

  • «Աերոդրոմի ձեռնարկ»,

  • տեղեկություններ աերոդրոմի շահագործումը և տեխնիկական սպասարկումն ապահովող ստորաբաժինների և դրանց աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության մասին,
  • 10-օրյա ժամկետում ստանալ դրական պատասխան և կնքված փաստաթուղթ գլխավոր վարչության պետի կողմից,
  • հանձնաժողովի հետ համատեղ ուսումնասիրել աերոդրոմի փաստացի համապատասխանությունը ձեռնարկում ներկայացված տվյալներին,
  • անցկացնել աերոդրոմում տեղադրված ու շահագործվող համակարգերի և մեքենասարքավորումների զննում,
  • հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում, Գլխավոր վարչության համապատասխան հրամանով ստանալ «Աերոդրոմի Սերտիֆիկատ» և «Աերոդրոմի Սերտիֆիկատի Լրացում»

 

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09։00-18։00
Հեռախոսահամար`
(+374 10) 28-07-22
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 10) 28-07-22
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր