Ստանալ միջազգային և ներքին օդանավակայանների աերոդրոմների սերտիֆիկատ
Աերոդրոմների սերտիֆիկացում է համարվում գործառույթը, որի ընթացքում տեսական և գործնական եղանակներով ուսումնասիրվում է աերոդրոմի համապատասխանությունը Չիկագոյի կոնվենցիայիով սահմանված չափանիշերին և միջազգային ստանդարտներին:
Վկայականի տրամադրման գործընթացն իրականացվում է հետևյալ 5 փուլերով`
-
Նախնական հայտի ուuումնաuիրություն,
-
արդյունքների մաuին գրավոր տեղեկացում հայտատուին,
-
պաշտոնական հայտի ներկայացում,
-
պաշտոնական հայտի գնահատում,
-
աերոդրոմի գործնական ուuումնաuիրություն,
-
հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում, «Աերոդրոմի Uերտիֆիկատ»-ի ստացում։
Սույն սերտիֆիկատը ստանալու համար անհրաժեշտ է ՝
- Բավարարել օրենքով սահմանաված չափանիշներին,
- ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե ներկայացնել հայտ,
- հավաքագրել ու տրամադրել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը,
Անհրաժեշտ փաստաթղթերը՝
-
Հայտ,
Հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել աերոդրոմի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝
-
աշխարհագրական դիրքը (կոորդինատները, հարաբերական բարձրությունը),
-
հատակագիծը,
-
տարրերի (վազքուղի, ղեկուղի, կառամատույց) երկրաչափական չափերը
-
կրողունակությունը,
-
օդանավերի տիպերը, որոնք նախատեսվում է շահագործել
-
տեղեկանք աերոդրոմում և դրա շրջանում օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություններ մատուցող կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների մասին:
Նոր կառուցված աերոդրոմի սերտիֆիկացման դեպքում անհրաժեշտ է նաև ներկայացնել քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության եզրակացությունը և շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցման հավաստումը:
Սույն հավաստագիրը ստանալու համար անհրաժեշտ է բավարարել այս պահանջներին՝
- լինել օդանավակայանի սեփականատեր կամ
- օդանավակայանի կառավարումը և շահագործումն իրականացնող իրավաբանական անձ։
Հանձնաժողովի կողմից դրական եզրակացության դեպքում անհրաժեշտ է ՝
- ներկայացնել պաշտոնական հայտի փաթեթ,
Փաթեթը ներառում է՝
- աերոդրոմը սերտիֆիկացնելու հայտ,
-
հայտատուի պարտավորագիր,
-
«Աերոդրոմի ձեռնարկ»,
- տեղեկություններ աերոդրոմի շահագործումը և տեխնիկական սպասարկումն ապահովող ստորաբաժինների և դրանց աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության մասին,
- 10-օրյա ժամկետում ստանալ դրական պատասխան և կնքված փաստաթուղթ գլխավոր վարչության պետի կողմից,
- հանձնաժողովի հետ համատեղ ուսումնասիրել աերոդրոմի փաստացի համապատասխանությունը ձեռնարկում ներկայացված տվյալներին,
- անցկացնել աերոդրոմում տեղադրված ու շահագործվող համակարգերի և մեքենասարքավորումների զննում,
- հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում, Գլխավոր վարչության համապատասխան հրամանով ստանալ «Աերոդրոմի Սերտիֆիկատ» և «Աերոդրոմի Սերտիֆիկատի Լրացում»