ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Ստանալ օդանավ շահագործողի վկայական

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից Հայտատուին տրամադրվում է օդանավ շահագործողի վկայական՝ առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման նպատակով։
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
90 աշխատանքային օր

Վկայականի տրամադրման գործընթացն իրականացվում է հետևյալ 5 փուլերով`

  • հայտի պաշտոնական ներկայացմանը նախորդող փուլ,
  • հայտի պաշտոնական ներկայացման փուլ,
  • փաստաթղթերի ուսումնասիրման և գնահատման փուլ,
  • տեսչական ստուգումների, փաստացի դիտարկումների և ուսումնասիրությունների փուլ,
  • սերտիֆիկացման փուլ:


Դիմելու համար անհրաժեշտ է՝

  • Բավարարել օրենքով սահմանաված չափանիշներին,

  • քաղաքացիական ավիացիայի կոմիտե ներկայացնել աշխատանքային քննարկում անցկացնելու վերաբերյալ նախնական գրավոր հարցում,

     

  • հարցումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեից ստանալ վկայականի տրամադրման գործընթացի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն,

     

  • տրամադրված տեղեկատվությունը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, լրացնել նախնական գնահատման մասին հայտարարություն և ներկայացնել կոմիտե,

     

  • հայտարարությունը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեի ուսումնասիրությունից ու ներկայացված տվյալների ամբողջական լինելու դեպքում կոմիտեից ստանալ աշխատանքային քննարկման անցկացման վերաբերյալ տեղեկատվություն (աշխատանքային քննարկման օրը նշանակվում է այդ մասին հայտատուին տեղեկացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում),

  • հետո՝ հայտի պաշտոնական ներկայացման փուլում շահագործման գործունեության նախատեսված օրվանից առնվազն 90 օր առաջ կոմիտե ներկայացնել հայտ,

  • հայտին կցել անհրաժեշտ փաստաթղթերը,

  • հայտի հետ մեկտեղ կոմիտե ներկայացնել հայտատուի կառավարման վրա ազդեցության լիազորություն ունեցող անձանց մեծ մասի կողմից լրացված հայտարարագիր նրանց կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից օրենքով նախատեսված հիմքերի բացակայության կամ առկայության վերաբերյալ,

  • այնուհետև՝ սպասել փաստաթղթերի ուսումնասիրման և գնահատման փուլի արդյունքներին,

  • մասնակցել սահմանված հարցազրույցներին ու թեստավորումներին,
     
  • դրական արդյունքի դեպքում՝ մասնակցել տեսչական ստուգումների, փաստացի դիտարկումների և ուսումնասիրությունների փուլին, 

  • անհրաժեշտության դեպքում՝ մասնակցել ցուցադրական թռիչքների,

  • հետո՝ ստանալ համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ եզրակացություն,

  • համապատասխանության վերաբերյալ եզրակացության դեպքում 2 աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեի նախագահի հրամանի հիման վրա ստանալ օդանավ շահագործողի վկայական։


Սույն հավաստագիրը ստանալու համար անհրաժեշտ է բավարարել այս պահանջներին՝


Վկայական ստանալու համար կոմիտե կարող են հայտ ներկայացնել այն իրավաբանական անձինք և մարմինները՝

  • որոնք չեն հանդիսանում այլ պետության ավիացիոն իշխանությունների կողմից տրված օդանավ շահագործողի վկայական կրող,
  • որոնց սեփականատերը չի հանդիսանում օդանավ շահագործողի վկայական կրող այլ կազմակերպության սեփականատեր կամ գրանցված աշխատող, բացառությամբ այն դեպքերի, երբ կազմակերպություններից 1-ը հանդիսանում է մյուսի դուստր կազմակերպությունը,
  • որոնք առնվազն 1 պիտանի օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) են կամ կնքել են առնվազն 1 պիտանի օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության հանձնման վերաբերյալ մտադրությունների հուշագիր:

 

Անհրաժեշտ փաստաթղթերը՝

  • Ընկերության պետական գրանցման համարը,
  • ֆինանսական միջոցների, բանկային դեպոզիտների առկայության կամ բանկային երաշխիքի մասին տեղեկանք՝ բնօրինակը,
  • միջազգային և (կամ) ներքին օդային երթուղիներում թռիչքների իրականացման ուղեցույց,
  • օդանավի թռիչքային պիտանիության պահպանման կառավարման ձեռնարկ (CAME) (ԿԱՄԵ),
  • օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագիր,
  • օդանավի պետական գրանցման վկայականի պատճենը,
  • օդանավի թռիչքային պիտանիության վկայականի պատճենը,
  • օդանավի սեփականությունը հավաստող փաստաթղթի կամ վարձակալության, կամ ենթավարձակալության հանձնման մասին պայմանագրի, կամ օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության հանձնման վերաբերյալ մտադրությունների հուշագրի պատճենը,
  • Եվրոպական թռիչքային անվտանգության կազմակերպության PART-M (ՓԱՐԹ-Մ)-ով նախատեսված հայտը,
  • օդանավի տեխնիկական շահագործման անհրաժեշտ փաստաթղթեր,
  • հայտատուի և օդանավի տեխնիկական սպասարկումն իրականացնող կազմակերպության միջև կնքված պայմանագրի պատճենը, եթե օդանավի տեխնիկական սպասարկումը չի իրականացվելու հայտատուի կողմից:

 

 

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09։00-18։00
Հեռախոսահամար`
(374 10) 28-07-22
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(374 10) 28-07-22
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր