ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Լիցենզիաներ

Ստանալ տարրական հանրակրթական ծրագրի իրականացման լիցենզիա

Իրավաբանական անձը տարրական հանրակրթական ծրագիր իրականացնելու համար պետք է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստանա համապատասխան լիցենզիա։ Լիցենզիա ստանալու հայտը նախարարություն հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային փոստով կամ ֆիզիկապես։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
15,000 դրամ
Տրամադրման տևողությունը
մինչև 23 աշխատանքային օր

Տարրական հանրակրթական ծրագրի իրականացման լիցենզիա ստանալու հայտը ֆիզիկապես ներկայացնելու համար լիցենզավորման պահանջներին բավարարող իրավաբանական անձինք պետք է պահանջվող փաստաթղթերը փակ ծրարով փոստով կամ առձեռն ներկայացնեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։

Տարրական հանրակրթական ծրագրի իրականացման լիցենզիա ստանալու համար իրավաբանական անձը պետք է բավարարի մի շարք պարտադիր պահանջների, որոնք վերաբերում են՝

  • հիմնական մանկավարժական կազմին,

  • ուսումնական տարածքի և լաբորատոր ապահովվածությանը,

  • ուսումնամեթոդական ապահովվածությանը,

  • գրադարանային-տեղեկատվական համակարգին:

 

Պահանջվող փաստաթղթեր

Անհրաժեշտ է նախարարություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • լիցենզիա ստանալու հայտ, 

  • հասարակական շինությունների նպատակային նշանակությանը համապատասխան այն տարածքի սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի գրանցման վկայականի պատճենը, որտեղ իրականացվելու է տարրական հանրակրթական ծրագիրը,

  • տեղեկանք մանկավարժական կազմի մասին, 

  • տեղեկանք տարրական հանրակրթական ծրագրի իրականացման համար զբաղեցրած տարածքների մասին,

  • տեղեկանք ուսումնական գործընթացի գրադարանային-տեղեկատվական ապահովվածության մասին,

  • կրթական ծրագրի ուսումնական պլանները, առարկայական ծրագրի ցանկը,

  • սովորողների ընդունելության, փոխադրման, ավարտական քննությունների կազմակերպման կարգերը։


Ներկայացվող պահանջների մանրամասները և փաստաթղթերի ձևն ու բովանդակությունը ներկայացված են ՀՀ կառավարության՝ 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման Հավելված 3-ում։

 

Տարրական հանրակրթական ծրագրի իրականացման լիցենզիան տրվում է լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունների հիման վրա՝ լիցենզավորող մարմնի ղեկավարի՝ նախարարի որոշմամբ։ Լիցենզիան տրվում է մեկ օրինակով, անժամկետ:

 


Վճարման կարգը

Լիցենզավորման համար պետական տուրքն անհրաժեշտ է վճարել որոշման մասին տեղեկացվելուն հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝

  • E-payments համակարգի միջոցով,

  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005160412։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Լիցենզիա ստանալու համար»։

 

Հղում օրենսդրությանը

  • «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք

  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

  • ՀՀ կառավարության՝ 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշում

 

Տեխնիկական աջակցության համար՝

Թեժ գիծ՝

(374 10) 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

Տեղեկատու հեռախոս՝

(374 10) 52-73-43

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ժամանակ և ռեսուրսներ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր