ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Ստանալ ՀՀ քաղաքացիություն արտասահմանում

Անձը կարող է ստանալ քաղաքացիություն մի քանի հիմքերով՝ եթե ամուսնացած է ՀՀ քաղաքացու հետ, ունի ՀՀ քաղաքացի ծնող, ազգությամբ հայ է և այլն։ Արտերկրում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական ներկայացուցչություն՝ ներկայացնելով պահանջվող համապատասխան փաստաթղթերը։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք
Դիմելու տևողությունը
20 րոպե
Ծառայության արժեքը
1000 դրամ
Տրամադրման տևողությունը
90 օր

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։



Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝

  • նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,

  • «Հերթագրում ծառայություն ստանալու համար» էջում ընտրել գտնվելու երկիրը և հասանելի օրերից ու ժամերից նշել ամենահարմար տարբերակը։


Նախատեսված այցի օրը և ժամին անհրաժեշտ է այցելել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։


Պահանջվող փաստաթղթեր

Պահանջվող փաստաթղերի ցանկը կարող է տարբերվել՝ կախված այն բանից, թե ինչ հիմքով է անձը դիմում քաղաքացիություն ստանալու համար։


Եթե դիմողն ազգությամբ հայ է՝
  • դիմում` ուղղված ՀՀ նախագահին,

  • անձնագիրը և դրա պատճենը (քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը, կամ ճամփորդական փաստաթուղթը և ՀՀ-ում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը),

  • 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար,

  • ծննդյան վկայականը և դրա պատճենը,

  • ազգությունը հաստատող փաստաթուղթը,

  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը (պետական տուրքը 1000 դրամ է․ վճարումը կատարվում է օնլայն՝ Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով):


Եթե դիմողի ծնողը ՀՀ քաղաքացի է կամ ծնվել է ՀՀ-ում՝
  • դիմում` ուղղված ՀՀ նախագահին,

  • անձնագիրը և դրա պատճենը (քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը, կամ ճամփորդական փաստաթուղթը և ՀՀ-ում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը),

  • 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար,

  • ծննդյան վկայականը և դրա պատճենը,

  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը (պետական տուրքը 1000 դրամ է․ վճարումը կատարվում է օնլայն՝ Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով):


Եթե դիմողն ամուսնացած է ՀՀ քաղաքացու հետ՝
  • դիմում` ուղղված ՀՀ նախագահին,

  • անձնագիրը և դրա պատճենը (քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը, կամ ճամփորդական փաստաթուղթը և ՀՀ-ում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը),

  • 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար,

  • ամուսնության վկայականը և դրա պատճենը, ամուսնու անձնագիրը և դրա պատճենը կամ տեղեկանք ամուսնու քաղաքացիության մասին,

  • երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը կամ երեխայի՝ ՀՀ քաղաքացիությունը հաստատող վկայականը և դրա պատճենը կամ երեխայի ՀՀ անձնագիրը և դրա պատճենը,

  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը (պետական տուրքը 1000 դրամ է. վճարումը կատարվում է օնլայն՝ Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով)։


Եթե դիմողը ցանկանում է վերականգնել ՀՀ քաղաքացիությունը՝
  • դիմում` ուղղված ՀՀ նախագահին,

  • անձնագիրը և դրա պատճենը (քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը, կամ ճամփորդական փաստաթուղթը և ՀՀ-ում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը),

  • 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար,

  • ծննդյան վկայականը և դրա պատճենը,

  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը (պետական տուրքը 1000 դրամ է. վճարումը կատարվում է օնլայն՝ Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով):


Եթե դիմողը նախկին ՀԽՍՀ քաղաքացի է և ցանկանում է ճանաչվել ՀՀ քաղաքացի`
  • դիմում,
  • նախկին ՀԽՍՀ քաղաքացու անձնագիր (առկայության դեպքում),
  • այլ պետության քաղաքացի չհանդիսանալու մասին տեղեկանք,
  • այլ պետության քաղաքացի հանդիսանալու դեպքում՝ օտարերկրյա պետության անձնագիրը, և այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու տարեթվի վերաբերյալ տեղեկանք,
  • անձը հաստատող փաստաթղթերը, իսկ դրանց ներկայացնելու անհնարինության դեպքում՝ անձի ինքնությունը հաստատող այլ բնույթի փաստաթղթեր,
  • ծննդյան, ամուսնության, երեխաների ծննդյան վկայականները, անհատական տվյալների փոփոխության մասին փաստաթղթեր, ծնողների անձը հաստատող փաստաթուղթ և այլն,

1995թ․ նոյեմբերի 28-ի դրությամբ մշտապես Հայաստանում բնակվելու դեպքում՝

  • 1995թ. նոյեմբերի 28-ի դրությամբ ՀՀ-ում մշտապես բնակվելը հավաստող փաստաթղթերը (օրինակ՝ քաղվածք գյուղական համայնքի ծխամատյանից, տեղեկանք համատիրությունից, աշխատանքային գրքույկ կամ տեղեկանք աշխատանքի վայրից, անձի՝ ՀՀ-ում սովորելը կամ աշխատելը հավաստող փաստաթուղթ (կրթական հաստատությունից վկայական, աշխատանքի վայրից համապատասխան հավաստում և այլն),

1995թ․ նոյեմբերի 28-ի դրությամբ օտարերկրյա պետությունում բնակվելու դեպքում՝

  • 1995թ. նոյեմբերի 28-ի դրությամբ ՀՀ սահմաններից դուրս բնակվելը հավաստող փաստաթղթերը (օրինակ՝ օտարերկրյա պետության կողմից տրված կացության կարգավիճակ, օտարերկրյա պետությունում հաշվառված լինելու վերաբերյալ նշում և այլն)։

Եթե դիմողը բացառիկ ծառայություններ է մատուցել Հայաստանին (նվիրատվություն, խոշոր ներդրումներ), և նրան ՀՀ նախագահի կողմից քաղաքացիություն է շնորհվել՝
  • դիմում` ուղղված ՀՀ նախագահին,

  • անձնագիրը և դրա պատճենը (քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը, կամ ճամփորդական փաստաթուղթը և ՀՀ-ում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը),

  • 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար,

  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը (պետական տուրքը 1000 դրամ է․ վճարումը կատարվում է օնլայն՝ Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով):

Ընդ որում՝ այս դեպքում քաղաքացիությունը տրվում է բացառիկ կարգով՝ կարճ ժամկետում։


Դիմումի ընթացքը

ՀՀ դեսպանությունում կամ հյուպատոսական հիմնարկում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումը ներկայացնելուց հետո անձը ստանում է էլեկտրոնային հաղորդագրություն իր դիմումի համարով, որով կարող է հետևել դիմումի ընթացքին։ 

Դիմումը ներկայացնելուց հետո 90 օրվա ընթացքում (արտերկրում դիմելիս գործընթացը երբեմն կարող է նախատեսվածից երկար տևել) անձին շնորհվում է ՀՀ քաղաքացիություն, ինչի մասին անձը տեղեկացվում է էլեկտրոնային հաղորդագրությամբ։

Քաղաքացիության դիմումը բավարարվելուց հետո ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսություն, որպեսզի անձնագիրն ուղարկվի դիմող անձի բնակության երկիր։ ՀՀ-ում տպագրված անձնագիրը տվյալ երկիր ուղարկվում է Արտաքին գործերի նախարարության կողմից։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00 - 18:00
Հեռախոսահամար` 0-8000-2020,
+(374) 10 585980,
Viber:+(374) 41 585980
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00 - 18:00
Հեռախոսահամար` +(374) 60 620000,
WhatsApp, Viber: +(374) 55 620111
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր