ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Կրթություն

Ստանալ դպրոցների մանկավարժներին հատկացվող փոխհատուցում

ՀՀ  պետական բյուջեով ՀՀ հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերի պետական հանրակրթական դպրոցներ գործուղված մանկավարժներին հատկացվում է դրամական օժանդակություն՝ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում։ Փոխհատկացումները տրամադրվում են մարզպետարանների կողմից՝ եռամսյակային կտրվածքով։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիները
Դիմելու տևողությունը
5-10 րոպե

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։

Դիմելու պայմանները

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է․

  • այցելել kadrer.emis.am,
  • գրանցվել՝ տրամադրելով հանրային ծառայությունների համարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
  • ներբեռնել անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները,
  • ընտրել կայքի գլխավոր էջում ներկայացված հաստիքներից մեկը,
  • լրացնել անհրաժեշտ դաշտերը,
  • սեղմել «Դիմել» կոճակը։ 

Պահանջվող փաստաթղթեր

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • դիմում,
  • դիպլոմ,
  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • ինքնակենսագրական,
  • բնութագիր նախկին աշխատավայրից (առկայության դեպքում),
  • հավաստագրեր (դիմումատուի ցանկությամբ),
  • գրավոր համաձայնություն` գործուղման վայրում առավելագույնը 2 ուսումնական տարի բնակվելու մասին:

Ծրագրի նպատակն է՝

  • ապահովել պայմաններ միջնակարգ կրթություն ստանալու համար բոլոր այն երեխաների համար, որոնց բնակավայրում առկա չէ տվյալ կրթական աստիճանում ծառայություններ տրամադրող ուսումնական հաստատություն, 
  • ապահովել այն մանկավարժների տրանսպորտային ծառայության փոխհատուցումը, որոնք տվյալ բնակավայրի բնակիչ չեն և առանց որոնց ներգրավվածության տվյալ առարկաների դասավանդումը չի կարող իրականացվել։
Տեխնիկական աջակցության համար՝

Թեժ գիծ՝
(+374 10) 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

Տեղեկատու հեռախոսահամար՝
(+374 10) 52-73-43

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր