Ծառայության մասին բովանդակությունը մշակման փուլում է
Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ
Անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի երկարաձգում
Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշումը կատարվում է առավելագույնը 10 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան անձնագրի վավերականության ընդհանուր ժամկետի ավարտը։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10 րոպե
Ծառայության արժեքը
10.000 կամ 20.000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
1 օր
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քաղաքացու անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգվում է դիմելու օրը (եթե չկա լրացուցիչ հարցումներ կատարելու անհրաժեշտություն)։
Զորակոչային տարիքի ՀՀ քաղաքացիների ՀՀ քաղաքացու անձնագրերի օտարերկրյա պետություններում վավերականությունը երկարաձգվում է թույլատրված տարկետման ժամկետով:
Եթե զինվորական կցագրման վկայականը կամ զինվորական գրքույկը (զորակոչային տարիքի անձանց դեպքում) կորած են, ապա դիմողը լրացնում է սահմանված ձևի հայտարարություն:
16-18 տարեկան զինվորական հաշվառում չունեցող արական սեռի քաղաքացիներն ենթակա են զինվորական հաշվառման: Հաշվառման կանգնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են.
2. պարտավորագիր (տրամադրվում է դիվանագիտական ծառայության մարմնում),
3. ինքնակենսագրություն,
4. ծննդյան վկայականի պատճենը,
5. անձնագրի պատճենը,
6. 35×45 մմ չափսի 2 գունավոր նույնական լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության),
7. բնակության վայրի մասին տեղեկանք,
8. ընտանիքի կազմի մասին տեղեկանք,
9. բնութագիր (ուսումնական հաստատությունից),
10. առողջական վիճակի մասին փաստաթղթեր (առկայության դեպքում):

1. դիմում (տրամադրվում է դիվանագիտական ծառայության մարմնում),
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10 րոպե
Ծառայության արժեքը
10.000 կամ 20.000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
1 օր
Այս էջը օգտակա՞ր էր