Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Դիմել «Խելացի» անասնաշենքերի աջակցության ծրագրին
Ծրագիրը նպատակ ունի օգնել ֆերմերներին կառուցել կամ վերանորոգել ժամանակակից անասնաշենքեր, որտեղ կենդանիները կպահվեն ավելի լավ պայմաններում, ինչը կբարձրացնի նրանց մթերատվությունը: Ծրագիրն առաջարկում է երկու տեսակի աջակցություն՝
- ծախսերի մասնակի փոխհատուցում,
- վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում (մարում)։
Վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով դիմել բանկ։ Ծրագրին համագործակցող բանկերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար զանգահարել Էկոնոմիկայի նախարարության թեժ գիծ՝ 81-40։
Ծախսերի մասնակի փոխհատուցման համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով դիմում ներկայացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։
Ներկայացվող պահանջները
Աջակցության ծրագրին կարող են դիմել․
- իրավաբանական անձինք,
- համայնքները (բայց միայն այն դեպքում, եթե նրանք արդեն չեն ստացել պետական սուբվենցիա, ֆինանսավորում այս նույն նպատակի համար),
- անհատ ձեռնարկատերերը,
- հատուկ խմբերը, որոնք կարող են ստանալ ավելի նպաստավոր պայմաններ՝ ցածր տոկոսադրույք և ավելի մեծ փոխհատուցում։
Ովքե՞ր են մնում հատուկ խմբի մեջ
- Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած դարձած հիմնադիրներ/անհատ ձեռնարկատերեր,
- սահմանամերձ բնակավայրերում գործող տնտեսավարողներ,
- գյուղատնտեսության ոլորտում գործող կոոպերատիվներ։
Անհրաժեշտ փաստաթղթեր
Աջակցության ծրագիրից օգտվելու համար դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել.
- պետական ռեգիստրի վկայական,
- անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականի պատճեն,
- մեկից ավելի սեփականատերերի դեպքում, ապա նրանց համաձայնությունը ծրագրին մասնակցելու մասին՝ նոտարական վավերացմամբ,
- վերակառուցվող շենքի լուսանկարներ (միայն վերակառուցման դեպքում),
- ԱՔՌԱ վարկային պատմության զեկույց,
- հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք։
Առաջարկվող անասնաշենքերի մոդելներ
Ծրագիրն առաջարկում է 3 տարբեր չափի անասնաշենքերի մոդելներ՝
- փոքր մոդել - 20-25 գլուխ կենդանու համար, արժեքը՝ մինչև 30 մլն դրամ
- միջին մոդել - 40-45 գլուխ կենդանու համար, արժեքը՝ մինչև 46 մլն դրամ
- մեծ մոդել - 95-100 գլուխ կենդանու համար, արժեքը՝ մինչև 114 մլն դրամ
Աջակցության չափը ծախսերի մասնակի փոխհատուցում համար
Փոքր մոդելի անասնաշենքերի կառուցման դեպքում տրամադրվում է՝
- 15 միլիոն դրամ (50%),
- հատուկ խմբերին՝ 21 միլիոն դրամ (70%)։
Փոքր մոդելի անասնաշենքերի վերակառուցման դեպքում տրամադրվում է՝
- 7,5 միլիոն դրամ (25%),
- հատուկ խմբերին՝ 13,5 միլիոն դրամ (45%)։
Միջին մոդելի անասնաշենքերի կառուցման դեպքում տրամադրվում է՝
- 23 միլիոն դրամ (50%),
- հատուկ խմբերին՝ 32,2 միլիոն դրամ (70%)։
Միջին մոդելի անասնաշենքերի վերակառուցման դեպքում տրամադրվում է՝
- 11,5 միլիոն դրամ (25%),
- հատուկ խմբերին՝ 20,7 մլն դրամ (45%)։
Մեծ մոդելի անասնաշենքերի կառուցման դեպքում տրամադրվում է՝
- 57 մլն դրամ (50%),
- հատուկ խմբերին՝ 79,8 մլն դրամ (70%)։
Մեծ մոդելի անասնաշենքերի վերակառուցման դեպքում տրամադրվում է՝
- 28,5 միլիոն դրամ (25%),
- հատուկ խմբերին՝ 51,3 միլիոն դրամ (45%)։
Աջակցության չափը վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման համար
- Վարկի չափը - առավելագույնը համապատասխան մոդելի գնահատված ծախսերին
- տոկոսադրույք - 2% (ոչ հատուկ խմբերի համար)
- hատուկ խմբերի համար - 0% տոկոսադրույք
- վարկի մարման ժամկետը - մինչև 5 տարի
- մայր գումարի արտոնյալ ժամկետը - մինչև 1,5 տարի
Տրամադրման կարգը և ժամկետները
Փոխհատուցումը տրամադրվում է 3 փուլով՝
- Առաջին փուլ (30%) - փոխհատուցումը տրամադրվում է շինարարական/վերակառուցման աշխատանքներն ավարտելուց և մոնիթորինգի դրական եզրակացությունից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում (ֆինանսական ոչ բավարար միջոցների դեպքում՝ 40 աշխատանքային օրվա ընթացքում)։
- Երկրորդ փուլ (40%) - փոխհատուցումը տրամադրվում է անասնաշենքը տեխնոլոգիական սարքերով ապահովելուց, շահագործման հանձնելուց, նախատեսված կենդանիների գլխաքանակի առնվազն 50%-ի առկայության և մոնիթորինգի դրական եզրակացությունից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում (ֆինանսական ոչ բավարար միջոցների դեպքում՝ 40 աշխատանքային օրվա ընթացքում)։
- Երրորդ փուլ (30%) - Երկրորդ փուլի փոխհատուցումը ստանալուց 1 տարվա ընթացքում՝ երրորդ փուլի մոնիթորինգի արդյունքում, երբ անասնաշենքում առկա է նախատեսված կենդանիների գլխաքանակի առնվազն 90%-ը: Վճարումը կատարվում է 15 աշխատանքային օրվա ընթացքում (ֆինանսական ոչ բավարար միջոցների դեպքում՝ 40 աշխատանքային օրվա ընթացքում)։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2025 թվականի ապրիլի 10-ի N 419-Լ որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06