ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Գյուղատնտեսություն

Դիմել «Խելացի» անասնաշենքերի աջակցության ծրագրին

Ծրագիրը նպատակ ունի օգնել ֆերմերներին կառուցել կամ վերանորոգել ժամանակակից անասնաշենքեր, որտեղ կենդանիները կպահվեն ավելի լավ պայմաններում, ինչը կբարձրացնի նրանց մթերատվությունը: Ծրագիրն առաջարկում է երկու տեսակի աջակցություն՝

  • ծախսերի մասնակի փոխհատուցում,
  • վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում (մարում)։
Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Դիմելու տևողությունը
15-30 րոպե
Տրամադրման տևողությունը
Մինչև 40 աշխատանքային օր

Վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով դիմել բանկ։ Ծրագրին համագործակցող բանկերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար զանգահարել Էկոնոմիկայի նախարարության թեժ գիծ՝ 81-40։ 

Ծախսերի մասնակի փոխհատուցման համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով դիմում ներկայացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։

Ներկայացվող պահանջները 

Աջակցության ծրագրին կարող են դիմել․

  • իրավաբանական անձինք,
  • համայնքները (բայց միայն այն դեպքում, եթե նրանք արդեն չեն ստացել պետական սուբվենցիա, ֆինանսավորում այս նույն նպատակի համար),
  • անհատ ձեռնարկատերերը,
  • հատուկ խմբերը, որոնք կարող են ստանալ ավելի նպաստավոր պայմաններ՝ ցածր տոկոսադրույք և ավելի մեծ փոխհատուցում։

Ովքե՞ր են մնում հատուկ խմբի մեջ

  • Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած դարձած հիմնադիրներ/անհատ ձեռնարկատերեր,
  • սահմանամերձ բնակավայրերում գործող տնտեսավարողներ,
  • գյուղատնտեսության ոլորտում գործող կոոպերատիվներ։

Անհրաժեշտ փաստաթղթեր

Աջակցության ծրագիրից օգտվելու համար դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել.

Առաջարկվող անասնաշենքերի մոդելներ

Ծրագիրն առաջարկում է 3 տարբեր չափի անասնաշենքերի մոդելներ՝

  • փոքր մոդել - 20-25 գլուխ կենդանու համար, արժեքը՝ մինչև 30 մլն դրամ
  • միջին մոդել - 40-45 գլուխ կենդանու համար, արժեքը՝ մինչև 46 մլն դրամ
  • մեծ մոդել - 95-100 գլուխ կենդանու համար, արժեքը՝ մինչև 114 մլն դրամ

Աջակցության չափը ծախսերի մասնակի փոխհատուցում համար

Փոքր մոդելի անասնաշենքերի կառուցման դեպքում տրամադրվում է՝

  • 15 միլիոն դրամ (50%),
  • հատուկ խմբերին՝ 21 միլիոն դրամ (70%)։

Փոքր մոդելի անասնաշենքերի վերակառուցման դեպքում տրամադրվում է՝

  • 7,5 միլիոն դրամ (25%),
  • հատուկ խմբերին՝ 13,5 միլիոն դրամ (45%)։

Միջին մոդելի անասնաշենքերի կառուցման դեպքում տրամադրվում է՝

  • 23 միլիոն դրամ (50%),
  • հատուկ խմբերին՝ 32,2 միլիոն դրամ (70%)։


Միջին մոդելի անասնաշենքերի վերակառուցման դեպքում տրամադրվում է՝

  • 11,5 միլիոն դրամ (25%),
  • հատուկ խմբերին՝ 20,7 մլն դրամ (45%)։

Մեծ մոդելի անասնաշենքերի կառուցման դեպքում տրամադրվում է՝

  • 57 մլն դրամ (50%),
  • հատուկ խմբերին՝ 79,8 մլն դրամ (70%)։

 Մեծ մոդելի անասնաշենքերի վերակառուցման դեպքում տրամադրվում է՝

  • 28,5 միլիոն դրամ (25%),
  • հատուկ խմբերին՝ 51,3 միլիոն դրամ (45%)։

Աջակցության չափը վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման համար

  • Վարկի չափը - առավելագույնը համապատասխան մոդելի գնահատված ծախսերին
  • տոկոսադրույք - 2% (ոչ հատուկ խմբերի համար)
  • hատուկ խմբերի համար - 0% տոկոսադրույք
  • վարկի մարման ժամկետը - մինչև 5 տարի
  • մայր գումարի արտոնյալ ժամկետը - մինչև 1,5 տարի

Տրամադրման կարգը և ժամկետները

Փոխհատուցումը տրամադրվում է 3 փուլով՝

  • Առաջին փուլ (30%) - փոխհատուցումը տրամադրվում է շինարարական/վերակառուցման աշխատանքներն ավարտելուց և մոնիթորինգի դրական եզրակացությունից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում (ֆինանսական ոչ բավարար միջոցների դեպքում՝ 40 աշխատանքային օրվա ընթացքում)։
  • Երկրորդ փուլ (40%) - փոխհատուցումը տրամադրվում է անասնաշենքը տեխնոլոգիական սարքերով ապահովելուց, շահագործման հանձնելուց, նախատեսված կենդանիների գլխաքանակի առնվազն 50%-ի առկայության և մոնիթորինգի դրական եզրակացությունից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում (ֆինանսական ոչ բավարար միջոցների դեպքում՝ 40 աշխատանքային օրվա ընթացքում)։
  • Երրորդ փուլ (30%) - Երկրորդ փուլի փոխհատուցումը ստանալուց 1 տարվա ընթացքում՝ երրորդ փուլի մոնիթորինգի արդյունքում, երբ անասնաշենքում առկա է նախատեսված կենդանիների գլխաքանակի առնվազն 90%-ը: Վճարումը կատարվում է 15 աշխատանքային օրվա ընթացքում (ֆինանսական ոչ բավարար միջոցների դեպքում՝ 40 աշխատանքային օրվա ընթացքում)։

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2025 թվականի ապրիլի 10-ի N 419-Լ որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր