Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Ֆիզիկական անձինք (ստորև նշված հիմքերից առնվազն մեկի առկայության դեպքում) յուրաքանչյուր տարվա կտրվածքով ստացած եկամուտների համար պետք է մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը ներկայացնեն հայտարարագիր (2024 թվականին վերջնաժամկետը հուլիսի 22-ն է)։ Հայտարարագիրը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով։
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու ուղեցույց
«Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝
ՀՀ քաղաքացի լինելու դեպքում՝
- նշել տվյալների պահպանման պայմանների վերաբերյալ համաձայնության նշավանդակը,
- ընտրել «ԵսԵմ» նույնականացման տարբերակը,
- նույնականացումից հետո անցնել «Հայտարարագրեր» բաժին,
- ընտրել «Հաշվարկ (հայտարարագրեր) եկամտային հարկի և սոցիալական վճարի» փաստաթղթի տեսակը,
- ընտրել հայտարարագիր լրացնելու տարեթիվը,
- նշել հայտարարագրման հիմքը (եթե հայտարարագրման մի քանի հիմք կա, ապա նշել առկա բոլոր հիմքերը միաժամանակ)։
ՀՎՀՀ չունենալու դեպքում այն հնարավոր է ձեռք բերել եկամուտների հայտարարագրման հարթակի անձնական էջում։
Oտարերկրյա քաղաքացի լինելու դեպքում՝
- լրացնել ՀՎՀՀ-ն, «Օգտվողի անուն» և «Գաղտնաբառ» դաշտերը,
- նշել տվյալների պահպանման պայմանների վերաբերյալ համաձայնության նշավանդակը և սեղմել «ՄՈՒՏՔ» կոճակը,
- այնուհետև մուտք գործել «Հայտարարագրեր» բաժին,
- ընտրել «Հաշվարկ (հայտարարագիր) եկամտային հարկի և սոցիալական վճարի» փաստաթղթի տեսակը,
- ընտրել հայտարարագիր լրացնելու տարեթիվը,
- նշել հայտարարագրման հիմքը (եթե հայտարարագրման մի քանի հիմք կա, ապա նշել առկա բոլոր հիմքերը միաժամանակ)։
Եկամուտների վերաբերյալ տվյալները լրացվում են ինքնաշխատ կերպով, բացառությամբ մի քանի բաժինների, որոնք անհրաժեշտ է լրացնել ինքնուրույնաբար, դրանք են՝
- «Այլ եկամուտներ» բաժինը, մասնավորապես՝ ավանդների և պարտքային արժեթղթերի տոկոսներից ստացված եկամուտների տողերը,
- «Նվազեցվող եկամուտներ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել տարվա կտրվածքով ստացված չհարկվող եկամուտները,
- «Ոչ հարկային գործակալից ստացված եկամուտներ» բաժինը,
- «Ինքազբաղվածությունից ստացված եկամուտներ» բաժինը՝ կամավորության սկզբունքով:
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44