Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Դիմել ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրին
Աջակցության ծրագրի շրջանակներում տնտեսվարողներին տրամադրվում են մատչելի վարկային ռեսուրսներ ջերմատների կառուցման համար։
Աջակցության ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է մինչև ջերմատան կառուցման աշխատանքների սկսելը դիմել ծրագրին մասնակից ֆինանսական կառույցներին (ցանկ) վարկ ստանալու նպատակով և ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը։
Ծրագիրը նախատեսված է իրականացնել մինչև 2026 թվականը։
Ծրագրի մասին
- Ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր շահառուի ջերմատան կառուցման համար տրամադրվում է վարկ՝ առավելագույնը 15.0 մլրդ դրամի չափով,
- յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկի տոկոսադրույքը կսուբսիդավորվի ոչ ավելի, քան ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկի տոկոսադրույքի չափը։
Ներկայացվող պահանջները
- Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է լինել ջերմատան կառուցման աշխատանքներ իրականացնող անձ և բավարարել Ֆինանսական կառույցի վարկունակության պահանջներին։
- Յուրաքանչյուր շահառուի կողմից կառուցվող յուրաքանչյուր մեկ ամբողջական ջերմատան մակերեսը պետք է կազմի 1 հա և ավելի։
- Վարկի առավելագույն հանրագումարի շրջանակում յուրաքանչյուր շահառու պետք է վարկավորվի միայն մեկ ֆինանսական կառույցի կողմից։
Պահանջվող փաստաթղթերը
- Անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
- անշարժ գույքի սեփականության կամ հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, որում ամրագրված է, որ հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, իսկ գործառնական նշանակությունը գյուղատնտեսական արտադրական օբյեկտների է։
- Հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրված լինելու դեպքում ներկայացվում է նաև հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագիրը։
Ընդ որում, հողամասի կառուցապատման իրավունքի ժամկետը պետք է լինի առնվազն 10 տարի՝ վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից հաշված։ - Համասեփականատերերի առկայության դեպքում ներկայացվում է նաև նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի սեփականատիրոջ (համասեփականատերերի) համաձայնությունը՝ ջերմատան կառուցման համար,
- ծրագրի պահանջներին համապատասխանող ջերմատան նախագիծը,
- նախագիծը թողարկող պատասխանատուի երաշխավորագիրը` ծրագրի պահանջներին նախագծի համապատասխանության վերաբերյալ,
- համաձայնագիր՝ ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկությունները նախարարությանը կամ այլ պետական մարմնին փոխանցելու մասին։
Աջակցության չափը
Աջակցության ծրագրի շրջանակներում շահառուին ջերմատան կառուցման համար տրամադրվում է վարկ՝ առավելագույնը 15 մլրդ դրամի չափով։
Տրամադրվող վարկի տոկոսադրույքը կսուբսիդավորվի՝
- տրամադրվող վարկի մինչև 3 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը՝ 10 տոկոսային կետով,
- տրամադրվող վարկի 3 մլրդ դրամից ավել մինչև 9 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը՝ 9 տոկոսային կետով,
- տրամադրվող վարկի 9 մլրդ դրամից ավել մինչև 15 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը՝ 8 տոկոսային կետով։
Օրինակ՝ Եթե տրամադրվող վարկի չափը մինչև 3մլրդ է, ապա վարկը բանկի կողմից 13%-ով տրամադրվելու դեպքում պետության կողմից կսուբսիդավորվի 13%-ից 10%-ը, իսկ մյուս 3%-ը պետք է մարի շահառուն։
Տրամադրման տևողությունը և կարգը
- վարկի տրամադրման մասին շահառուն տեղեկացվում է 25 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ եթե շահառուի հայտը չի համապատասխանում ծրագրի պահանջներին, ապա նրան դրա մասին տեղեկացնում են 3 աշխատանքային օրվա ընթացքում։
Ընդ որում՝
- վարկի մարման առավելագույն ժամկետը 8 տարի է,
- ջերմատան կառուցման համար սահմանված առավելագույն ժամկետը 1,5 տարի է,
- շահառուի դիմումով ֆինանսական կառույցը կարող է սահմանել վարկի մայր գումարի և տոկոսադրույքի համար արտոնյալ ժամկետ՝ առավելագույնը 12 ամիս,
- շահառուի և ֆինանսական կառույցի փոխադարձ համաձայնությամբ ֆինանսական կառույցը կարող է սահմանել վարկի մայր գումարի և տոկոսադրույքի վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչև 3 ամիս ժամկետով,
Ուշադրություն
Այս ծրագրի շահառուները նույն հողամասի վրա նույն աշխատանքների իրականացման համար չեն կարող օգտվել ագրոպարենային ոլորտում իրականացվող պետական աջակցության այլ ծրագրերից։
Հղում օրենսդրությանը
- ՀՀ Կառավարության 27 հուլիսի 2023 թվականի N 1284-Լ որոշում
- ՀՀ Կառավարության 6 փետրվարի 2025 թվականի N 122-Լ որոշում
Որոշումները հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ամենավերջին փոփոխված տարբերակները)
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06