ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Կրթություն

Ստանալ հանրային հատվածի հաշվապահի որակավորում

Հանրային հատվածի հաշվապահի որակավորում ստանալու համար իրականացվում է դիմած անձանց դիմումների քննարկում, որակավորման քննությունների կազմակերպում և որակավորման վկայականների շնորհում։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
3,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 3,5 ամիս

Պահանջվող փաստաթղթերը

Հանրային հատվածի հաշվապահի որակավորում ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • դիմում, որի ձևը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում,
  • անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • դիպլոմի կամ ատեստատի պատճենը,
  • մասնագիտական աշխատանքի փորձը հավաստող փաստաթուղթը,
  • 3x4 չափսի 2 լուսանկար,
  • պետական տուրքի վճարման անդորրագիրը։

Դիմումների ուսումնասիրության կարգը

Դիմումներն ուսումնասիրվում են համապատասխան ստորաբաժանման կողմից: Եթե դիմորդը սույն կարգով պահանջվող փաստաթղթերը ներկայացրել է ոչ ամբողջությամբ կամ թերի, համապատասխան ստորաբաժանումը դիմումը ստանալուց հետո` 2 աշխատանքային օրվա ընթացքում, դիմորդին առաջարկվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում համալրել պահանջվող փաստաթղթերի ցանկը կամ շտկել փաստաթղթերը:  Եթե սահմանված ժամկետում դիմորդի կողմից ներկայացված փաստաթղթերի ցանկը չի համալրվում կամ շտկվում, ներկայացված դիմումը մերժվում է, և այդ մասին գրավոր տեղեկացվում է դիմորդին՝ դիմորդի կողմից փաստաթղթերի ցանկը համալրելու ժամկետի ավարտի օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Դիմորդի՝ հաստատված կարգի պահանջներին չհամապատասխանելու դեպքում դրա մասին գրավոր տեղեկացվում է դիմորդին դիմումը ներկայացվելու օրվանից ոչ ուշ, քան տասը աշխատանքային օրվա ընթացքում` ներկայացնելով դիմումի մերժման հիմքերը: 


Քննությունների անցկացման և որակավորման ժամկետները

Քննություններն անցկացվում են ոչ ուշ, քան 3 ամիսը մեկ անգամ, եթե ստացվել է առնվազն 1 դիմում: Քննության անցկացման օրվա, ժամի և տեղի մասին դիմորդները՝ հանձնաժողովի նախագահի գրությամբ, իսկ հանձնաժողովի անդամները՝ սույն կարգի 3-րդ կետով սահմանված համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից էլեկտրոնային համակարգի (Mulberry) միջոցով տեղեկացվում են քննությունից առնվազն 7 աշխատանքային օր առաջ: Որակավորված մասնակցին տրվում է հանրային հատվածի հաշվապահի որակավորման վկայական՝ որակավորում շնորհելու մասին հրամանի ընդունման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Վճարման չափը և կարգը

Հանրային հատվածի հաշվապահի որակավորման համար 3,000 դրամ պետական տուրքն անհրաժեշտ է վճարել հետևյալ եղանակներից մեկով՝

  • E-payments համակարգի միջոցով,

  • վճարային տերմինալի միջոցով,
  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի 900005160438 հաշվեհամարին՝  փոխանցման նպատակի դաշտում նշելով «հաշվապահների որակավորման քննությանը մասնակցելու համար»։

Հղում օրենսդրությանը

  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության՝ 2019 թվականի սեպտեմբերի 3-ի N 487-Ն որոշում։

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00-18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(374 10) 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(374 11) 80-03-68
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ֆինանսների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր