ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Առողջապահություն

Ստանալ հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնության (էմերջենսի) ծառայություն

Ծրագիրն ապահովում է բժշկական կազմակերպություններում արտահիվանդանոցային պայմաններում պացիենտի զննում և նախնական ախտորոշում, խորհրդատվությունների, անհետաձգելի բժշկական օգնության և վերակենդանացման միջոցառումների ցուցաբերում։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Ծրագրի մասին

 

Ծրագիրն ապահովում է բժշկական կազմակերպություններում արտահիվանդանոցային պայմաններում պացիենտի զննում և նախնական ախտորոշում, խորհրդատվությունների, անհետաձգելի բժշկական օգնության և վերակենդանացման միջոցառումների ցուցաբերում, անհրաժեշտ էքսպրես լաբորատոր և գործիքային հետազոտությունների իրականացում, բժշկական պարագաների, դեղերի, անհրաժեշտ պատվաստանյութերի և հակաթույների տրամադրում, իսկ սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված պացիենտներին նաև` հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների և նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների մատուցում:
 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագիրը նախատեսված է 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար (մինչև 18 տարեկաններրի հիվանդանոցային բուժօգնությունը իրականացվում է ՀՀ ԱՆ 2 հունիսի 2022 թվականի N 34-Ն հրամանով հաստատված ցանկին համապատասխան)` հետևյալ վիճակների և ախտորոշումների դեպքում.

  • ծակած, կտրած, կծած վերքեր,

  • հոդախախտեր, ոսկրերի կոտրվածքներ, որոնք չեն պահանջում հոսպիտալացում,

  • մաշկի անհայտ ծագման սուր ցանավորումներ, ալերգիկ սուր ռեակցիաներ,

  • մարմնի բարձր ջերմություն՝ մինչև ախտորոշումը (38.50-ից բարձր ջերմություն),

  • սուր ցավ կրծքավանդակում` մինչև ախտորոշումը,

  • սուր ցավ որովայնում` մինչև ախտորոշումը,

  • աղեստամոքսային համակարգի սուր դիսֆունկցիա` մինչև ախտորոշումը,

  • արյունահոսություններ, այրվածքներ, ցրտահարություններ, որոնք չեն պահանջում բուժում` հիվանդանոցային պայմաններում,

  • սուր շնչառական խանգարումներ` մինչև ախտորոշումը:

Անհետաձգելի բուժօգնության բաժնում (Էմերջենսի) պացիենտների գտնվելու ժամանակահատվածը սահմանվում է 2 ժամից մինչև 24 ժամ, բացառությամբ վնասվածքաբանական դեպքերի:

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003,

Տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 60) 80 80 03 

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր