Մշակույթ և սպորտ

Հուշարձանների տեղափոխման և փոփոխման եզրակացության տրամադրում

Հուշարձանի տեղափոխումն իրականացվում է եզրակացության հիման վրա՝ հուշարձանի վերականգնմանը (վերստեղծմանը) հատկացված նպատակահարմար տարածքի, նախագծային առաջադրանքի ու նախագծանախահաշվային լիարժեք փաստաթղթերի առկայության դեպքում` հաշվի առնելով գիտամեթոդական խորհրդի դրական կարծիքը:   Հանրապետական նշանակություն ունեցող հուշարձանների փոփոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության իսկ տեղական նշանակություն ունեցող հուշարձանների փոփոխումը` պետական կառավարման տարածքային մարմինների (Երևան քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ոլորտի նախարարության) թույլտվությամբ, որի համար կազմված առաջադրանքների և նախագծանախահաշվային փաստաթղթերի վերաբերյալ եզրակացություններ են տրամադրվում:
 
Ծառայության մասին բովանդակությունը մշակման փուլում է
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր և ֆիզիկական անձ
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
-
Տրամադրման տևողությունը
Մինչև 19 աշխատանքային օր

Հուշարձանների փոփոխման դիմումի կարգը՝

Պետական սեփականություն հանդիսացող և օգտագործվող հուշարձանների փոփոխման դեպքում` օգտագործողը, իսկ պետական սեփականություն հանդիսացող և չօգտագործվող հուշարձանների փոփոխման դեպքում` հուշարձանի կամ դրա տարածքում քաղաքաշինական գործունեություն ծավալողը դիմում է լիազորված մարմին: Դիմումում նշվում են նախատեսվող աշխատանքների նպատակը, անհրաժեշտությունը, բնույթը և ծավալը: Դիմումին կից ներկայացվում են`
1) հուշարձանի սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը (եթե դիմողն օգտագործողն է).
2) հուշարձանի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը.
3) լիցենզավորված անձանց կողմից կազմված` հուշարձանի տեխնիկական վիճակի մասին ակտը, դրա հիման վրա` պատվիրատուի և հեղինակի կողմից կազմված` հուշարձանի փոփոխման առաջադրանքի նախագիծը.
4) էսքիզային առաջարկի նախագիծը և բացատրագիրը (մեկ` թղթային` ցուցադրական, և մեկ` էլեկտրոնային կրիչի վրա):
Տեխնիկական աջակցության համար՝

(+374) 010 59-96-99

Ծառայության գծով աջակցության համար՝

(+374) 010 52-73-43

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր