ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Արդարադատություն և օրենք

Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման փոփոխություն

«Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով ապահովված իրավունքի վերաբերյալ գրանցման տվյալների փոփոխություն էլեկտրոնային գրանցամատյանում:
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր և ֆիզիկական անձ
Դիմելու տևողությունը
10 - 15 րոպե
Ծառայության արժեքը
2,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Անմիջապես

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Ապահովված իրավունքի վերաբերյալ գրանցման փոփոխություն գրանցելու համար ներկայացվում է դիմում, դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճեն, լիազորված անձի դեպքում` նաև լիազորագիր, փոփոխվող տվյալի վերաբերյալ տեղեկություններ,  պետական տուրքի վճարման անդորրագիր, : Կողմերի ցանկությամբ կարող է ներկայացվել նաև պայմանագիրը կամ այլ փաստաթղթեր, որոնք կցվում են գրանցմանը, սակայն հրապարակային չեն:
Եթե գրանցման փոփոխությամբ փոփոխվում է ապահովված իրավունքի առարկան, ապա այդ փոփոխությունը պետք է հիմնված լինի ապահովման պայմանագրի կամ այլ գրավոր պայմանագրի վրա:

Ժամկետներ

Ապահովված իրավունքի վերաբերյալ  գրանցման փոփոխությունն իրականացվում է դիմումն ընդունելուց հետո` անմիջապես: Փոփոխության գրանցումն ուժի մեջ է մտնում գրանցամատյանում գրառում կատարելու պահից:

Վճարման չափը

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ
  • Նպատակը
Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցում կատարելու համար
 
  • Վճարման եղանակը
Անկանխիկ
 
  • Վճարման չափը
2000 ՀՀ դրամ
 
  • ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005000832
 
ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ
  • Նպատակը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից շարժական գույքին կատմամբ ապահովված իրավունքի գրանցում:
 
  • Վճարման եղանակը
Անկանխիկ
 
  • Վճարման չափը
3000 ՀՀ դրամ
 
  • ՀՀ արդարադատության նախարարության արտաբյուջեի հաշվի համարը
900013194049 

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Ապահովված իրավունքի գրանցման փոփոխությունը մերժվում է, եթե չի ներկայացվում տվյալ գրանցման նույնականացման համարը, ապահովված անձի կամ նրա կողմից լիազորված անձի դիմումը:

Կարգավորող իրավական ակտերը

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`

0-8000-2020, 

+(374) 10-58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր