ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Մշակույթ և սպորտ

Դիմել «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագրին

Ծրագրի նպատակն է աշակերտներին ծանոթացնել արվեստագետների և նրանց ստեղծագործությունների հետ, անմիջական շփման արդյունքում հաստատել և ամրացնել երիտասարդների ու երաժշտարվեստի միջև կապը։ 

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
5-10 րոպե
«Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ (ք․ Երևան, 0010, Աբովյան 2, հեռ․՝ (+374) 10 526 873) կամ «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիր, հեռ․՝ (+374) 98 578 002։

Ծրագրին նախապես գրանցվել հնարավոր է Facebook սոցիալական հարթակի միջոցով։

Ծրագրի մասին

ՀՀ հանրակրթական դպրոցներում ուսումնական տարվա ընթացքում՝ ամեն ուրբաթ, անցկացվում են դաս-համերգներ, երաժշտական տարբեր ուղղություներ ներկայացնող երաժիշտները և երաժշտագետներն իրականացնում են բանախոսություններ, վարպետության դասեր։

Ծրագիրն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպարոտի նախարարության աջակցությամբ:

Ներկայացվող պահանջները

Կրթամշակութային ծրագիրը նախատեսված է մայրաքաղաքի և մարզերի հանրակրթական դպրոցների, ինչպես նաև մշակութային և երաժշտական հաստատությունների աշակերտների համար։

Տեխնիկական աջակցության համար՝

(+374) 010 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

(+374) 010 52-73-43

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր