ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Ստանալ ՀՀ օդանավ շահագործողների կողմից կանոնավոր չվերթների իրականացման և կանոնավոր չվերթներ իրականացնող փոխադրողի հավաստագիր

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից հայտատուին տրամադրվում է հավաստագիր և կանոնավոր օդային հաղորդակցություններ իրականացնող փոխադրողի նշանակում՝ կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման նպատակով

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
15-20 8wpe
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
40 աշխատանքային օր

ՀՀ օդանավ շահագործողների կողմից կանոնավոր չվերթների իրականացման և կանոնավոր չվերթներ իրականացնող փոխադրողի հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ է դիմել  Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։

Պահանջները, որոնց անհրաժեշտ է բավարարել

Հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ է բավարարել մի շարք պահանջների․

  • լինել ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձ,
  • շահագործումը սկսելու օրվանից ոչ ուշ, քան 40 աշխատանքային օր առաջ լիազորված մարմին ներկայացնել հայտ,
  • հայտին կցել տեղեկություններ ու շարունակական և հուսալի առևտրային փոխադրումների իրականացման պահանջները հիմնավորող փաստաթղթեր,
  • ունենալ «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի կողմից տրված օդանավ շահագործողի վկայական,
  • բավարարել «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված ապահովագրության պահանջները,
  • բավարարել սահմանված շարունակական և հուսալի առևտրային փոխադրումների իրականացման պահանջները,
  • ունենալ կազմակերպական կառուցվածք, համապատասխան որակավորում (գիտելիք, փորձառություն, հմտություններ) ունեցող անձնակազմ, որը հնարավորություն է տալիս անխափան և շարունակականորեն մատուցելու չվերթների իրականացման սեփական ծրագրով նախատեսվող ծառայությունները։

Պահանջվող փաստաթղթերը

Հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • օդանավի, ուղևորների, ուղեբեռի, բեռի, փոստի և երրորդ անձանց նկատմամբ ապահովագրության և (կամ) վերաապահովագրության վկայականների պատճեները,
  • ուղևորների, ուղեբեռի, բեռի և փոստի օդային փոխադրումների իրականացման կանոնները,
  • ֆինանսական փաստաթուղթ այն մասին, որ`
    ա.
    հայտատուն շահագործման մեկնարկի օրվանից 24 ամսվա ընթացքում կարող է կատարել իր կողմից իրական կանխատեսումներով գնահատված ընթացիկ ու ապագա պարտավորությունները,

    բ.
    հայտատուն շահագործման մեկնարկի օրվանից 3 ամսվա ընթացքում կարող է բավարարել իր բիզնես ծրագրի համաձայն և իրատեսական կանխատեսումներով սպասվելիք գործառնական և ամրագրված ծախսերը` առանց հաշվի առնելու հայտատուի գործունեությունից առաջացած ցանկացած եկամուտ.

  • բիզնես ծրագիր՝ առնվազն առաջիկա 3 տարվա գործունեության համար, որը պետք է պարունակի`
    ա.
    հայտատուի` ցանկացած այլ առևտրային գործունեության մեջ ուղղակի կամ անուղղակի մասնակցության մասին տեղեկատվությունը,

    բ.
    հայտատուի՝ վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունը և, հնարավորության դեպքում, նախորդ ֆինանսական տարվա աուդիտորական եզրակացությամբ ֆինանսական հաշվետվությունը,

    գ.
    հայտատուի՝ հաջորդ 3 տարվա համար պլանավորված հաշվեկշիռը՝ ներառյալ շահույթների և վնասների հաշիվները,

    դ.
    վառելիքի, սակագների և դրույքների, աշխատավարձերի, վերանորոգման, արժեզրկման, փոխարժեքի տատանման, օդանավակայանային վճարների, աերոնավիգացիոն վճարների, վերգետնյա սպասարկման սակագների, ապահովագրության ու կազմակերպության կողմից կատարման ենթակա այլ պլանավորված ծախսերի և եկամուտների նախահաշիվը, փոխադրում և (կամ) եկամուտ կանխատեսումները,

    ե.
    հայտը ներկայացնելու պահից մինչև օդային փոխադրումների մեկնարկն ընկած ժամանակահատվածում առաջացող անհրաժեշտ ծախսերի մասին տվյալներ, ինչպես նաև այդ ծախսերի մարմանն ուղղված միջոցների մասին տեղեկատվություն,

    զ.
    առկա և նախատեսվող ֆինանսավորման աղբյուրների մասին տեղեկություններ,

    է.
    հայտատուի մասնակիցների մասին տեղեկություններ՝ ներառյալ քաղաքացիությունը և մասնակցության տեսակը,

    ը․
    գործունեության իրականացման առաջին 3 տարվա համար պլանավորված դրամական հոսքերի մասին հաշվետվությունը և իրացվելիության պլանը,

    թ.
    օդանավի ձեռքբերման (ներառյալ՝ լիզինգի) ֆինանսավորման մասին տեղեկատվություն, լիզինգի պարագայում` պայմանագրի պատճենը:

 

Տրամադրման ժամկետը և կարգը

Հավաստագիրը տրամադրվում է անժամկետ՝ հայտի ուսումնասիրությունից հետո 40 աշխատանքային օրվա ընթացքում։

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2015 թվականի օգոստոսի 6-ի N 1005-Ն որոշում։

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09։00-18։00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր