ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Վերականգնել կամ փոխանակել հատուկ անձնագիրը արտասահմանում

ՀՀ հատուկ անձնագիրը փոխանակվում է կորցված, ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքերում։

Արտասահմանում հատուկ անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ նախապես այց ամրագրելով։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
30 րոպե
Ծառայության արժեքը
Երկարաձգելու և փոխանակելու դեպքում՝ անվճար, կորցնելու դեպքում՝ 75,000 դրամ
Տրամադրման տևողությունը
10-20 օր

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։ 

Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝
  • նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
  • բացվող էջի «Հերթագրման ծառայության մանրամասներ» դաշտում ընտրել այն երկիրը, որտեղ ներկայացվելու է դիմումը,
  • Երկիրն ընտրելուց հետո ավտոմատ կերպով մնացած դաշտերում կլրացվի ՀՀ համապատասխան դեսպանության կամ հյուպատոսության հասցեն,
  • «Այցելության օր և ժամ» բաժնում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը և ամրագրել այցը։


Պահանջվող փաստաթղթերը

Նախատեսված այցի օրը և ժամին անհրաժեշտ է ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • ՀՀ դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարին ուղղված նամակ՝ ՀՀ նոր հատուկ անձնագիր ստանալու խնդրանքով,

  • ազգային անձնագրի` նկարով, անձնական և վավերականության տվյալներով էջերի լուսապատճենները,

  • 35x45մմ չափսի 2 լուսանկար,

  • կորած կամ օգտագործման համար ոչ պիտանի հատուկ անձնագրի լուսապատճենը (առկայության դեպքում),

  • պետական տուրքի վճարման անդորրագիրը։


Վճարման չափը և կարգը

Երկարաձգելու, օգտագործման համար ոչ պիտանի հատուկ անձնագիրը փոխանակելու դեպքերում նոր հատուկ անձնագիրը տրամադրվում է անվճար։

Կորցնելու դեպքում հատուկ անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է վճարել 75,000 ՀՀ դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով։


Տրամադրման ժամկետը և կարգը

Նոր հատուկ անձնագիրը տրամադրվում է 3 ամսվա ընթացքում։

Անձնագիրը ստանալու համար անհրաժեշտ է այցելել այն դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, որտեղ անձը դիմել է հատուկ անձնագիրը փոխանակելու համար։


Հղում օրենսդրությանը

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00

WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր