ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Առողջապահություն

Դիմել անվճար բժշկական օգնության ծրագրին

Ծրագրի շրջանակում պոլիկլինիկաներում իրականցվում է 18 տարին լրացած և ավելի բարձր տարիքի բնակչության առաջնային բժշկական օգնություն և սպասարկում։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
18 տարեկանը լրացած ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Ծառայության արժեքը
անվճար

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է կամավոր կերպով ընտրել ու գրանցվել նախընտրած բժշկի մոտ։


Ծրագրին կարող են դիմել՝

  • ՀՀ քաղաքացիները, 
  • քաղաքացիություն չունեցող անձինք, 
  • օտարերկրյա քաղաքացիները, 
  • ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայողները և նրանց ընտանիքի անդամները,
  • փախստականի, ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող անձինք, ովքեր բնակվում են ՀՀ-ում։


Դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերը
՝

  • Անձնագիր և կամ նույնականացման քարտ,
  • սոցիալական քարտ։

Ուշադրություն
Յուրաքանչյուր բնակիչ, անկախ ՀՀ-ում իր հաշվառման վայրից, իրավունք ունի ընտրելու իր մշտական բնակության վայրի մարզի վարչական սահմաններում, իսկ Երևան քաղաքի դեպքում՝ քաղաքի վարչական սահմաններում գործող ցանկացած առողջապահական հաստատությունում աշխատող բժշկի:


Ծրագիրը թույլ է տալիս 18 տարին լրացած և ավելի բարձր տարիքի բնակչության առաջնային բժշկական օգնության և սպասարկման շրջանակում իրականացնել՝

  • խորհրդատվություններ, կանխարգելիչ զննություններ, դեղերի ապահովում, կանխարգելիչ պատվաստումների իրականացում,
  • բժշկական ցուցման դեպքում ակնաբույժի, քիթ-կոկորդ-ականջաբանի, սրտաբանի, նյարդաբանի, վիրաբույժի կողմից իրականացվող բժշկական օգնություն,
  • բժշկական ցուցման դեպքում լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ,
  • ամբուլատոր-պոլիկլինիկական դիսպանսերային (շարունակական հսկողություն իրականացնող) մասնագիտական խորհրդատվություններ (վարակաբանական, ուռուցքաբանական, ներզատաբանական, մաշկավեներաբանական, հոգեբուժական/նարկոլոգիական, հակատուբերկուլոզային),
  • բժշկական ցուցման դեպքում բժշկի կողմից կազմակերպվում է սոցանապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժման, հատուկ և դժվարամատչելի հետազոտությունների, նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցող ծառայությունների ուղեգրում (էլեկտրոնային ուղեգրում)։
 
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 60) 80 80 03 

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր