ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Կրթություն

Դիմել երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին

Ծրագրի շրջանակներում մրցույթով ընտրված կազմակերպությանը ՀՀ պետական բյուջեից տրամադրվում է տարեկան 100 միլիոն ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն:

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
5-10 րոպե

Երիտասարդ շահառուներին կարող է տրամադրվել ֆինանսական աջակցություն հետևյալ ուղղություններով.

  • երիտասարդ գիտնականների միջազգային գիտական գործուղումների և շարժունակության ծրագրեր,
  • գիտական միջոցառումների կազմակերպում,
  • գիտական դրամաշնորհների տրամադրում,
  • գիտական միջազգային հրապարկումների որակական և քանակական աճին նպաստող ծրագրերի կազմակերպում,
  • օտարերկրյա պետությունների անվանի գիտնականների դասախոսությունների կազմակերպում,
  • գիտության ոլորտում երիտասարդների ներգրավման կամ առաջընթացին միտված այլ ծրագրեր:

Դիմելու պայմանները

Ծրագրերին կարող են դիմել ՀՀ քաղաքացիներ կամ առնվազն մեկ տարի ՀՀ-ում մշտապես բնակվող և գիտահետազոտական աշխատանք կատարող երիտասարդ գիտնականներ, ում 36 տարին չպետք է լրացած լինի հայտերի ընդունման վերջնաժամկետի օրը:

Տարիքային շեմը ենթակա է վերանայման, եթե դիմողը ունի երեխա։ Յուրաքանչյուր երեխայի համար տրվում է լրացուցիչ 1 տարի, իսկ ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած տղամարդկանց համար՝ մինչեւ 38 տարեկան:

Պահանջվող փաստաթղթերը

Երիտասարդ գիտնականների աջակցության դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • անձնագիր կամ նույնանանացման քարտ,
  • գիտական գործունեության վերաբերյալ տեղեկանքներ՝ կախված մրցույթի պահանջներից:

Օգտակար հղումներ

Ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթների հայտերի ընդունման մասին հայտարարությունը և դիմելու կարգը հրապարակվում են «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր» ֆեյսբուքյան էջում:

Տեխնիկական աջակցության համար՝

Թեժ գիծ՝

(374 10) 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

Տեղեկատու հեռախոս՝

(374 10) 52-73-43

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր