Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ներկայացնել դիմում-հայտարարություն անշարժ գույքի վարձակալության վերաբերյալ
Անշարժ գույքը վարձակալության հանձնելիս անհրաժեշտ է կնքել պայմանագիր, որը պետք է ստանա պետական գրանցում։ Սակայն եթե պայմանագիրը չի ստացել պետական գրանցում, ապա անհրաժեշտ է հարկային մարմին ներկայացնել անշարժ գույքը վարձակալության հանձնելու կամ վարձակալությունը դադարեցնելու վերաբերյալ հայտարարություն։
Անշարժ գույքի վարձակալության վերաբերյալ (հանձնում և դադարեցում) ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել հարկ վճարողի սպասարկման ցանկացած կենտրոն՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը, դիմումը և հայտարությունը, որոնց ձևը տրամադրվում է տեղում։
Ներկայացվող պահանջները
Հարկային մարմին վարձակալության դիմում-հայտարարություն ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) և հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)։
Ուշադրություն
Դիմում հայտարարությունը անհրաժեշտ է ներկայացնել ինչպես անշարժ գույքը վարձակալության հանձելուց հետո 5 օրվա ընթացքում, այնպես էլ վարձակալության դադարեցումից հետո՝ կրկին 5 օրվա ընթացքում։
Պահանջվող փաստաթղթերը
Դիմում-հայտարարություն ներկայացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել․
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ)
- հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2023 թվականի հունիսի 8-ի N 922-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44