ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Աշխատանք և զբաղվածություն

Ստանալ մշակող արդյունաբերության ոլորտի գործատուների աջակցություն

Ծրագրի շրջանակում նախատեսվում է աջակցություն տրամադրել մշակող արդյունաբերության ոլորտի տնտեսավարողներին։

Դու կուղղորդվես ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։

Ծրագրի մասին

 

Ծրագրի շրջանակում նախատեսվում է աջակցություն տրամադրել մշակող արդյունաբերության ոլորտի տնտեսավարողներին։

 

Միջոցառման նպատակն է նպաստել ՀՀ տարածքում գործող մշակող արդյունաբերությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից նոր աշխատողների, աշխատանքային փորձ չունեցող կամ վերաորակավորման կարիք ունեցող անձանց ներգրավմանը, աշխատանքային պայմաններում արդյունավետ ուսուցմանը և գործատուի համար կայուն աշխատուժի ներգրավմանը:

 

Միջոցառմամբ նախատեսվում է գործատուին փոխհատուցել յուրաքանչյուր աշխատողի համար 12 ամսվա եկամտային հարկի գումար։

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Միջոցառման շրջանակներում փոխհատուցում կտրամադրվի մշակող արդյունաբերության ոլորտի այն տնտեսավարողներին, ովքեր աշխատանքի կընդունեն  ՀՀ քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին, որոնք․

  • 12 ամիս անընդմեջ տնտեսավարողի հետ գտնվել են աշխատանքային հարաբերությունների մեջ, 
  • աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելուն նախորդող երեք տարվա ընթացքում չեն աշխատել մշակող արդյունաբերության ոլորտում,
  • Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց դեպքում չափորոշիչներ չեն սահմանվում։
 

Դիմելու կարգ

 

Միջոցառումից օգտվելու նպատակով շահառուին անհարժեշտ է.

 

  • մուտք գործել ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ,
  • հաշվետվություններ բաժնում լրացնել 282-րդ Հայտը (անվանում՝ «ՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»)՝  ծրագրին համապատասխանելիությունը ստուգելու համար։

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ Կառավարության 2023թ. նոյեմբերի 30-ի N 2070-Լ որոշում

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Թեթև արդյունաբերության վարչություն՝ հեռ.՝ +374 11 597130։

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոս՝

+(374 11) 597 206

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր