Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ հիմնադրամի պետական գրանցում
Հիմնադրամի պետական գրանցումը ենթակա է պետական միասնական գրանցամատյանում գրառման։ Պետական գրանցումը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Հիմնադրամի պետական գրանցման համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով դիմել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տարածքային սպասարկման գրասենյակներ։
Ներկայացվող պահանջները
Դիմելու համար անհրաժեշտ է լինել իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը կամ վերջինիս կողմից լիազորված անձ։
Ներկայացվող պահանջները
Լինել հիմնադրամի հիմնադիրը, գործադիր մարմնի ղեկավարը կամ հիմնադրի կողմից լիազորված անձը։
Պահանջվող փաստաթղթերը
Հիմնադրամի պետական գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել․
- դիմում պետական գրանցման մասին, ստորագրված՝ հիմնադրամի կառավարչի կամ ժամանակավոր կառավարչի կողմից,
- որոշում՝ իրավաբանական անձ հիմնադրելու մասին,
- իրավաբանական անձի կանոնադրությունը` հաստատված հիմնադրի կողմից (2 օրինակ),
- պետական տուրքի վճարման անդորրագիր,
- տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ՝ անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ սոցիալական քարտից հրաժարվելու մասին տեղեկանքի,
- իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն:
Եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրների կազմում առկա է ՀՀ իրավաբանական անձ, ապա, ի հավելումն նախատեսված փաստաթղթերի, անհրաժեշտ է ներկայացնել հիմնադիր իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի որոշումը և տեղեկատվություն հիմնադիր իրավաբանական անձի վերաբերյալ՝ իրավաբանական անձի անվանումը և պետական գրանցման համարը: Սույն մասում նշված տեղեկությունը չի ներկայացվում, եթե հիմնադիրը պետություն կամ համայնք է:
Եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրը օտարերկրյա իրավաբանական անձ է, ապա պետական գրանցման համար, նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում է նաև քաղվածք` տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից, կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ և նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները)` վավերացված և հայերեն թարգմանված:
Եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրը օտարերկրյա ֆիզիկական անձ է, ապա պետական գրանցման համար, նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում է տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված:
Եթե հիմնադրամի անվանման մեջ օգտագործված է հանրահայտ ֆիզիկական անձի անունը, ապա պետք է ներկայացվի այդ անձի, իսկ եթե ֆիզիկական անձը մահացած է՝ նրա ժառանգություն ստացած բոլոր ժառանգների գրավոր համաձայնությունը: Ժառանգություն ստացած ժառանգներ չունենալու դեպքում անձի անունը թույլատրվում է հիմնադրամի անվանման մեջ օգտագործել, եթե այդ անձի համբավը ձեռք է բերվել այնպիսի ոլորտում, որը համընկնում է հիմնադրամի գործունեության հիմնական ոլորտին:
Վճարման չափը և կարգը
Հիմնադրամի պետական գրանցման համար սահմանված է պետական տուրք 10,000 ՀՀ դրամի չափով։
E-payments համակարգի միջոցով վճարելու դեպքում անհրաժեշտ է փոխանցել՝
- 10,000 դրամ՝ գրանցման համար։
Վճարումը բանկային փոխանցմամբ կատարելու դեպքում անհրաժեշտ է փոխանցել՝
- 10,000 ՀՀ դրամ՝ ՀՀ պետական բյուջեի 900005160719 հաշվեհամարին։
Նպատակ՝ «Առևտրային կազմակերպությունների և դրանց առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության, պետական միասնական գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունների փոփոխությունների գրանցման համար (բացառությամբ գործադիր մարմնի ղեկավարի տվյալների և առևտրային կազմակերպության մասնակցի տվյալների փոփոխության)»։
Եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը։
Տրամադրման ժամկետը և կարգը
Հիմնադրամի պետական գրանցումը կատարվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
- «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք
- «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
- ՀՀ կառավարության 02.06.2011-թ-ի թիվ 860-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80