Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Դիմել ջրի սպառման բաժանորդ դառնալու համար
Բաժանորդագրության դիմելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով համապատասխան դիմում ներկայացնել։ Դիմումը կարող է ներկայացնել անշարժ գույքի սեփականատերը կամ վարձակալը։ Վարձակալի կողմից դիմելու դեպքում պահանջվում է սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը։
Ջրի սպառման բաժանորդագրություն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմում (տրամադրվում է տեղում) ներկայացնել Վեոլիա Ջուր ՓԲԸ-ի տարածքային սպասարկման գրասենյակներ՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։
Ներկայացվող պահանջները
Բաժանորդագրության համար անհրաժեշտ է ունենալ անշարժ գույքի սեփականության կամ գնման իրավունքի վկայական։ Վարձակալի կողմից դիմում ներկայացվելու դեպքում՝ սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը։
Պահանջվող փաստաթղթերը
Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական,
- կամ անշարժ գույքի գնման իրավունքի վկայական,
- վարձակալի դեպքում՝ սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը։
Վճարման չափը
Բաժանորդագրության դիմումը անվճար է։
Տրամադրման կարգը և ժամկետը
Դիմումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում դիմումը հաստատվում է, կնքվում մատակարարման պայմանագիր, որի հիման վրա էլ հետագայում կատարում է ջրի սպառման կոմունալ վճարը, որի կոդը սովորաբար լինում է պայմանագրի կոդը կամ բաժանորդի հեռախոսահամարը։
Հղում օրենսդրությանը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2016 թվականի N 379-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ որոշման վերջին տարբերակը):
Թեժ գիծ՝ 1-85
Հեռախոսահամար՝ 011-30-01-85
Թեժ գիծ՝ 1-85
Հեռախոսահամար՝ 011-30-01-85