Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ
Վճարել ավտոկայանատեղի համար
Երևանում վճարովի ավտոկայանատեղերում ավտոմեքենան կայանելու համար վճարումներն իրականացվում են առցանց եղանակով։
Կա վճարման մի քանի տարբերակ, օրինակ՝ բանկային հավելվածով կամ SMS հաղորդագրության միջոցով։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրացիներ
Դիմելու տևողությունը
1 րոպե
Ծառայության արժեքը
Սկսած 200 դրամից
Տրամադրման տևողությունը
Անմիջապես
Ավտոմեքենայի կայանման վճարումները հնարավոր է կատարել՝
- բանկային հավելվածով,
- վճարային հավելվածներով,
- SMS հաղորդագրության միջոցով,
- ֆիզիկապես՝ վճարային տերմինալների միջոցով։
SMS հաղորդագրությամբ վճարելու համար անհրաժեշտ է՝
- Փոքր կենտրոնում կայանելու դեպքում 1045 համարին ուղարկել տրանսպորտային միջոցի համարանիշը լատինատառ և առանց միջակայքի,
- Փոքր կենտրոնից դուրս կայանելու դեպքում 5045 համարին ուղարկել տրանսպորտային միջոցի համարանիշը լատինատառ և առանց միջակայքի։
Փոքր կենտրոնում ներառված փողոցների ցանկ
Բանկային կամ վճարային համակարգերի միջոցով վճարելու համար անհրաժեշտ է՝
- Կատարել փոխանցում 900015211593 հաշվեհամարին՝ «Նպատակ» դաշտում նշելով տրանսպորտային միջոցի համարանիշը լատինատառ և առանց միջակայքի։
Վճարման չափը և կարգը
Փոքր կենտրոնում (Ա գոտի) կայանելու համար սահմանված են հետևյալ վճարները․
- 300 դրամ՝ 1 ժամվա համար,
- 2,000 դրամ՝ մեկ օրվա համար,
- 5,000 դրամ՝ մեկ շաբաթվա համար,
- 18,000 դրամ՝ 1 ամսվա համար,
- 160,000 դրամ՝ 1 տարվա համար:
Փոքր կենտրոնում ներառված փողոցների ցանկ
Փոքր կենտրոնից դուրս (Բ գոտի) կայանելու համար սահմանված են հետևյալ վճարները․
- 200 դրամ՝ 1 ժամվա համար,
- 1,000 դրամ՝ մեկ օրվա համար,
- 2,000 դրամ՝ մեկ շաբաթվա համար,
- 4,000 դրամ 1 ամսվա համար,
- 24,000 դրամ՝ 1 տարվա համար:
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
Երկ-ուրբ ՝ 10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00 - 18:00
Հեռախոսահամար`
+374 10 54-69-14
+374 10 54-69-12
+374 10 54-69-14
+374 10 54-69-12
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ներքին գործերի նախարարություն
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրացիներ
Դիմելու տևողությունը
1 րոպե
Ծառայության արժեքը
Սկսած 200 դրամից
Տրամադրման տևողությունը
Անմիջապես
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
Երկ-ուրբ ՝ 10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00 - 18:00
Հեռախոսահամար`
+374 10 54-69-14
+374 10 54-69-12
+374 10 54-69-14
+374 10 54-69-12
Այս էջը օգտակա՞ր էր