Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ ԵԱՏՄ մաքսային տարածքով սահմանափակ արտահանվող վայրի կենդանիներ (բույսեր, դեղաբուսական հումք) արտահանելու մեկանգամյա լիցենզիա
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային տարածքով վայրի կենդանիներ, առանձին վայրի բույսեր և վայրի բույսերից դեղաբուսական հումք (որոնց տեղափոխումը սահմանափակ է) արտահանելու համար անհրաժեշտ է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից ստանալ համապատասխան լիցենզիա։
ՀՀ կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ապրանքախմբերի ցանկը սահմանված է Կառավարության՝ 2014 թվականի 1524-Ն որոշմամբ։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
Լիցենզիան ստանալու համար անհրաժեշտ է առցանց դիմում ներկայացնել ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակի միջոցով։
Առցանց հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է՝
- նույնականացումից հետո բացվող էջի «Միասնական հայտ» բաժնում ընտրել «Արտահանում» տարբերակը,
- բացվող էջի վերին աջ անկյունում սեղմել «Նոր հայտ» կոճակը,
- բացվող էջի ստորին հատվածի «Արտահանող» բաժնում ինքնաշխատ ձևով կլրացվեն արտահանողի տվյալները,
- սեղմել էջի վերին հատվածի «Ապրանքներ» կոճակը, այնուհետև՝ «Ավելացնել ապրանքատեսակ»,
- լրացնել ապրանքատեսակի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը և պահպանել այն,
- էջի վերին հատվածի «Կից փաստաթղթեր» բաժնում վերբեռնել պահանջվող փաստաթղթերը,
- որից հետո անհրաժեշտ է սեղմել էջի վերին աջ անկյունում գտնվող «Ձևավորել» կոճակը։
Պահանջվող փաստաթղթերը
Լիցենզիան ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
-
հայտ,
-
վայրի բույսի կամ կենդանու ձեռքբերումը հաստատող փաստաթուղթ (հավաք, մթերում, գնում, որս և այլն),
-
արտաքին առևտրային գործարք իրականացնելու դեպքում՝ արտահանողի և ներմուծողի միջև պայմանագրի (համաձայնագրի) պատճենը, բացակայության դեպքում՝ կողմերի միջև համագործակցության մտադրության վերաբերյալ որևէ այլ փաստաթղթի պատճենը, իսկ մնացած բոլոր դեպքերում՝ ներմուծող երկրի համաձայնությունը կամ թույլտվությունը (պատճենը),
-
պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային անդորրագիրը։
Լիցենզիայի չտրամադրման հիմքերը
Լիցնեզիա ստանալու հայտը չի հաստատվում, եթե․
- չեն ներկայացվել պահանջվող բոլոր փաստաթղթերը կամ տվյալները,
- ներկայացված փաստաթղթերը թերի են կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ։
Վճարման չափը և կարգը
Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել բանկային փոխանցմամբ 900005000840 հաշվեհամարին։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Լիցենզիան տրամադրվում է հայտի հիման վրա` հայտում նշված բոլոր ապրանքատեսակների համար հայտը գրանցելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում։
- Փաստաթղթերի ոչ ամբողջական լինելու դեպքում հայտը նախարարության կողմից ուղարկվում է դիմողին՝ լրամշակման։
- Մեկանգամյա լիցենզիան տրամադրվում է առավելագույնը 1 տարվա ժամկետով։
Հղում օրենսդրությանը
-
ՀՀ կառավարության՝ 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշում
-
ՀՀ կառավարության՝ 2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն որոշում
-
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք
- «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները)։
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 011 81-85-55 (5300)
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 011 81-85-55 (5300)