ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Ստանալ օդանավերի տեխնիկական սպասարկման կազմակերպության վավերացման սերտիֆիկատ

ՀՀ-ում գրանցված օդանավերը սպասարկվում և սերտիֆիկացվում են՝ համաձայն ԵԱՍԱ-ի ՓԱՐՏ-145 պահանջների։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Ծառայության արժեքը
Անվճար

ՀՀ-ում օդանավերի տեխնիկական սպասարկման կազմակերպության վավերացման սերտիֆիկատները տրամադրվում են միայն այն դեպքում, երբ դրանք համապատասխանում են ԵԱՍԱ-ի ՓԱՐՏ-145 պահանջներին (ավելին կգտնեք ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության N 61-Ն որոշման մեջ)։ 

Սույն սերտիֆիկատը ստանալու համար անհրաժեշտ է ՝

  • ՀՀ ԿԱ ՔԱԳՎ ներկայացնել հայտ,
  • հավաքագրել ու տրամադրել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը,
  • մինչ դիմելը, եթե կան հարցեր, ապա ՀՀ ԿԱ ՔԱԳՎ թռիչքային պիտանիության վարչության հետ համաձայնեցնել նախնական խորհրդատվություն անցկացնելու համար։


Անհրաժեշտ փաստաթղթերը՝ 

  • Հայտ՝ առաջին անգամ սերտիֆիկացվելու, ինչպես նաև հետագա
    փոփոխությունների դեպքում,
  • տեխնիկական սպասարկման կազմակերպության ձեռնարկ (MOE), 
  • գրություն՝ (ձև), որում նշված կլինեն դիմողի անունը, ազգանունը, պաշտոնը, որակավորումը, աշխատանքային փորձը,
  • տեղեկատվություն Փարթ-66 պահանջների համաձայն սերտիֆիկացում չանցած
    անձնակազմի մասին, 
  • տեխնիկական սպասարկման կազմակերպության ներքին աուդիտի (ների)
    արդյունքները (հաշվետվությունները)։


Այլ կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցման պայմանագրեր ունենալու դեպքում դրանք նույնպես ընդգրկվում են ներկայացվող փաստաթղթերի փաթեթում: 

ՀՀ ԿԱ ՔԱԳՎ կողմից փաստաթղթերի ուսումնասիրմանը տրվում է 15 աշխատանքային օր: 

Այս ընթացքում, կամ սերտիֆիկացման խմբի ղեկավարի որոշմամբ` ավելի ուշ ժամանակահատվածում, տեղի է ունենում հանդիպում սերտիֆիկացվող կազմակերպության պատասխանատու ղեկավարի հետ՝ կազմակերպության կողմից սահմանված պահանջներին համապատասխանելու, կատարվելիք ստուգողական այցերի ժամկետները և կարգը հաստատելու մասին հարցերը։

Եթե փաստաթղթերում կան թերություններ, որոնք առնչվում են որակյալ և
անվտանգ տեխնիական սպասարկման հարցերին, ապա այդպիսի փաստաթղթերը
կամ ձեռնարկները վերադարձվում են թերությունները վերացնելու նպատակով: 

Սերտիֆիկացման խմբի ղեկավարը կարող է թերությունների վերացման ժամկետ
սահմանել մինչև 6 ամիս տևողությամբ: Եթե դիմողը ի վիճակի չէ վերացնելու
թերությունները սահմանված ժամկետներում, ապա սերտիֆիկացումը դադարեցվում և նախկինում ներկայացված փաստաթղթերի փաթեթը վերադարձնում է դիմողին:

Թերությունների բացակայության դեպքում կամ սկզբնական սերտիֆիկացման
ժամանակ դրանց լիովին վերացման դեպքում կամ ՀՀ ԿԱ ՔԱԳՎ համար ընդունելի
թերությունների պլանի առկայության դեպքում օդանավերի տեխնիկական
սպասարկման կազմակերպությանը տրվում է համապատասխան սերտիֆիկատ:

Սերտիֆիկատն ունի իր հատուկ համարը և կարող է ունենալ մինչև 24 ամիս գործողության ժամկետ: 

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09։00-18։00
Հեռախոսահամար`
(374 10) 28-07-22
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(374 10) 28-07-22
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր