ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Մշակույթ և սպորտ

Դիմել «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրին

Ծրագրով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն աջակցում է թարգմանական աշխատանքներին, մշակութաբանական հետազոտություններին, գրականության և գրաքննադատության նախագծերին:

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Ծրագրի մասին

 

Ծրագրով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն աջակցում է թարգմանական աշխատանքներին, մշակութաբանական հետազոտություններին, գրականության և գրաքննադատության նախագծերին: Ծրագրի հեռանկարային նպատակն է խթանել նշանակալի, մնայուն և հանրօգուտ աշխատանքների ստեղծումը, որն էլ իր հերթին կնպաստի գրականության և հասարակական գիտությունների զարգացմանը: Նախարարությունն աջակցում է նաև համաշխարհային գրականության նշանակալի երկերի թարգմանություններին: Այս ծրագրով է իրականացվում նաև «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որի օգնությամբ նախարարությունն աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկություն ունեն իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական կամ ժամանակակից գրականություն: Ծրագրի նպատակը հայ գրականությունն ու մշակույթը աշխարհին ճանաչելի դարձնելն է:

 

Դրամաշնորհ տրվում է հետևյալ մրցութային ուղղություններին համապատասխանող աշխատանքներին.

 

  • Ստեղծագործական աշխատանքներ
  • Հետազոտական աշխատանքներ (գրական-մշակութային)
  • Թարգմանական աշխատանքներ (այլ լեզուներից հայերեն)
  • Հայ գրականությունը թարգմանություններում (հայերենից այլ լեզուներ)

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Դրամաշնորհային ծրագրի առաջին երեք՝ ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքների ուղղություններով կարող են անհատապես դիմել գրողները, հետազոտողները, թարգմանիչները (ֆիզիկական անձինք), որոնք ՀՀ քաղաքացի են, իսկ չորրորդ՝ «Հայ գրականությունը թարգմանություններում» ուղղությամբ՝ արտասահմանյան հրատարակիչները («Հայ գրականությունը թարգմանություններում»):

 

Դիմելու կարգ

 

  • Հայտի փաթեթը (բոլոր նյութերը «PDF» ձևաչափով, իսկ ամբողջը՝ «rar» կամ «zip» փաթեթով) անհարժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ «Թեմա» տողում նշելով մասնակցի անունը և ազգանունը:
  • Մրցույթի հայտերն անհարժեշտ է ներկայացնել էլեկտրոնային կարգով:
  • Նույն ֆիզիկական անձը չի կարող ներկայացնել մեկից ավելի հայտ:
  • Մասնակիցը մինչև հայտերը ներկայացնելու վերջնաժամկետի ավարտն իրավունք ունի չեղարկելու իր հայտը:
  • Հայտի ստացման պարագայում [email protected] էլ. փոստից հայտատուն պետք է ստանա հաստատող նամակ մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետի ավարտին հաջորդող հինգերորդ օրը:

 

Հայտերի ընդունման վերջնաժամկետի ավարտից հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ ԿԳՄՍՆ գրահրատարակչության ոլորտի նախաձեռնությունները քննող մասնագիտական խորհրդի քարտուղարը հայտերը ուղարկում է գնահատման:

 

Հանձնաժողովի անդամները հայտերի ստացումից հետո մեկ ամսվա ընթացքում, ըստ չափանիշների, գնահատում են մրցույթի հայտերը և հանձնաժողովի քարտուղարին են փոխանցում գնահատման թերթիկները:Մրցույթի արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի եզրափակիչ նիստում` հանձնաժողովի անդամների գնահատման թերթիկների հիման վրա:

 

Վերջնական դրական գնահատականի արժանացած է համարվում այն մասնակիցը, որի ստացած միավորը միջինացված հանրագումարում 35-ից բարձր է:

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 
  • հայտի ձևաթուղթ,
  • նախատեսվող ուսումնասիրության թեմայով հոդված (հետազոտական աշխատանքների պարագայում),
  • նախատեսվող ուսումնասիրության գրականության ցանկ (հետազոտական աշխատանքների պարագայում),
  • նախատեսվող գեղարվեստական ստեղծագործության հատված (նվազագույնը՝ 10 էջ), մանկական նկարազարդ պատումների պարագայում բավարար է ներկայացնել նախագծի մասին տեղեկատվությունը՝ կից 2-3 նկարազարդումներով
  • նախատեսվող թարգմանության հատված (նվազագույնը՝ 10 էջ), ինչպես նաև բնագրի համապատասխան հատվածը,
  • երաշխավորագիր որևէ հրատարակչությունից, ըստ որի, վերջինը պարտավոր է դրամաշնորհ ստացած հետազոտական, թարգմանական կամ ստեղծագործական աշխատանքը հրատարակել,
  • հայտատուի ինքնակենսագրությունը,
  • անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն՝ հեռ. (+37410) 599 629,

ՀՀ ԿԳՄՍՆ  թեժ գիծ՝ (+37410) 599 600,

Տեղեկատու հեռախոս՝ (+37410) 527 343։

Տեխնիկական աջակցության համար՝

Թեժ գիծ՝

(374 10) 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

Տեղեկատու հեռախոս՝

(374 10) 52-73-43

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր