ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Մշակույթ և սպորտ

Դիմել «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրին

Ծրագրով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն աջակցում է թարգմանական աշխատանքներին, մշակութաբանական հետազոտություններին, գրականության և գրաքննադատության նախագծերին:

Ծառայությունից հնարավոր է օգտվել առցանց՝ ուղարկելով նամակ ստորև նշված էլ․ փոստի հասցեին։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10 րոպե
Տրամադրման տևողությունը
մինչև 2 ամիս
Դրամաշնորհային ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային նամակ ուղարկել  [email protected] հասցեին՝ կցելով պահաջվող փաստաթղթերի փաթեթը՝ «Թեմա» տողում նշելով Ձեր անունը և ազգանունը:
 

Ծրագրի մասին

Ծրագրի հեռանկարային նպատակն է խթանել նշանակալի, մնայուն և հանրօգուտ աշխատանքների ստեղծումը, որն էլ իր հերթին կնպաստի գրականության և հասարակական գիտությունների զարգացմանը:

Նախարարությունն աջակցում է նաև համաշխարհային գրականության նշանակալի երկերի թարգմանություններին: Այս ծրագրով է իրականացվում նաև «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որի օգնությամբ նախարարությունն աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկություն ունեն իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական կամ ժամանակակից գրականություն:

Դրամաշնորհ տրվում է հետևյալ ուղղություններին համապատասխանող աշխատանքներին.

  • ստեղծագործական աշխատանքներ,
  • հետազոտական աշխատանքներ (գրական-մշակութային),
  • թարգմանական աշխատանքներ (այլ լեզուներից հայերեն),
  • հայ գրականությունը թարգմանություններում (հայերենից այլ լեզուներ)։

Ներկայացվող պահանջները

Դրամաշնորհային ծրագրի առաջին 3 ուղղություններով կարող են անհատապես դիմել գրողները, հետազոտողները, թարգմանիչները (ֆիզիկական անձինք), որոնք ՀՀ քաղաքացի են, իսկ 4-րդ ուղղությամբ՝ արտասահմանյան հրատարակիչները («Հայ գրականությունը թարգմանություններում»)

Ուշադրություն

  • Նույն ֆիզիկական անձը չի կարող ներկայացնել մեկից ավելի հայտ:
  • Մասնակիցը մինչև հայտերը ներկայացնելու վերջնաժամկետի ավարտն իրավունք ունի չեղարկելու իր հայտը:
  • Վերջնական դրական գնահատականի արժանացած է համարվում այն մասնակիցը, որի ստացած միավորը միջինացված հանրագումարում 35-ից բարձր է (Առավելագույն միավորը 50-ն է):


Պահանջվող փաստաթղթերը

Էլեկտրոնային հասցեին կցվող բոլոր նյութերը պետք է լինեն «PDF» ձևաչափով, իսկ ամբողջը՝ «rar» կամ «zip» փաթեթով։
 

Հայտի փաթեթը պետք է պարունակի՝

  • հայտի ձևաթուղթը,
  • նախատեսվող ուսումնասիրության թեմայով հոդված (հետազոտական աշխատանքների պարագայում),
  • նախատեսվող ուսումնասիրության գրականության ցանկ (հետազոտական աշխատանքների պարագայում),
  • նախատեսվող գեղարվեստական ստեղծագործության հատված (նվազագույնը՝ 10 էջ),
  • մանկական նկարազարդ պատումների պարագայում բավարար է ներկայացնել նախագծի մասին տեղեկատվությունը՝ կից 2-3 նկարազարդումներով,
  • նախատեսվող թարգմանության հատված (նվազագույնը՝ 10 էջ), ինչպես նաև՝ բնագրի համապատասխան հատվածը,
  • երաշխավորագիր որևէ հրատարակչությունից, ըստ որի, վերջինը պարտավոր է դրամաշնորհ ստացած հետազոտական, թարգմանական կամ ստեղծագործական աշխատանքը հրատարակել,
  • հայտատուի ինքնակենսագրությունը,
  • անձը հաստատող փաստաթղթի պատճենը:


Տրամադրման ժամկետը և կարգը

  • Հայտի ստացման պարագայում [email protected] էլեկտրոնային փոստից հայտատուն պետք է ստանա հաստատող նամակ մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետի ավարտին հաջորդող 5-րդ օրը:
  • Հայտերի ընդունման վերջնաժամկետի ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցը հայտերը ուղարկում է գնահատման հանձնաժողովի անդամներին:
  • Հանձնաժողովի անդամները հայտերը ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում ըստ չափանիշների գնահատում են մրցույթի հայտերը և հանձնաժողովի քարտուղարին են փոխանցում գնահատման թերթիկները:
  • Մրցույթի արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի եզրափակիչ նիստում` հանձնաժողովի անդամների գնահատման թերթիկների հիման վրա:
  • Վերջնական դրական գնահատականի արժանացած է համարվում այն մասնակիցը, որի ստացած միավորը միջինացված հանրագումարում 35-ից բարձր է:

 

Հղում օրենսդրությանը

ՀՀ Կառավարության 2020 թվականի դեկեմբերի 30-ի N 2215-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

(+374) 010 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

(+374) 010 52-73-43

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր