Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ Երևանում կառուցապատման նախագծման թույլտվություն
Նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանք) սահմանում է կառուցվող օբյեկտի նախագծի մշակման պարտադիր պայմանները, պահանջներն ու uահմանափակումները։
Այն ներառում է պատմամշակութային ժառանգության, քաղաքաշինական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային, բնակչության և սակավաշարժ խմբերի պաշտպանության և այլ պահանջներ։
Առցանց եղանակով Երևան քաղաքի վարչական տարածքին պատկանող տարածքի կամ շինության նախագծման թույլտվություն ստանալու հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո կատարել հետևյալ քայլերը․
- այցելել yerevan.am,
- ընտրել «Մեկ պատուհան» բաժինը,
- «Կառուցապատման թույլտվությունների և քաղաքաշինական փաստաթղթերի դիմումներ» բաժնից ընտրել համապատասխան ծառայությունը և «Ուղարկել առցանց դիմում կոճակը», որից հետո պետք է նույնականացվել «ԵսԵմ» նույնականացման հարթակում, լրացնել պահանջվող տվյալները, բեռնել դիմումի ձևը, լրացնել, ստորագրել էլեկտրոնային ստորագրությամբ, կցել անհրաժեշտ փաստաթղթերը և հանձնել դիմումը (պետք է կցել լրացված և ստորագրված դիմումը PDF, իսկ այլ կից ֆայլերը՝ PDF և JPEG ձևաչափերով, մեկ ֆայլի առավելագույն ծավալը՝ 50 MB)։
Ներկայացվող պահանջները
Նախագծման թույլտվություն ստանալու համար առցանց դիմելիս անհրաժեշտ է ունենալ․
- պետական գրանցում ստացած հողատարածք կամ անշարժ գույք և դրա սեփականության իրավունքի վկայականը,
- էլեկտրոնային ստորագրություն։
Պահանջվող փաստաթղթերը
Առցանց դիմելու համար անհրաժեշտ է ունենալ՝
- բջջային նույնականացման քարտ կամ նույնականացման քարտ և քարտն ընթերցող սարք,
-
դիմողի անձը հաստատող փաստաթուղթը (իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածքը), իսկ որպես օրինական ներկայացուցիչ հանդես գալու դեպքում՝ նաև համապատասխան լիազորագիրը,
-
կառուցապատվող տարածքի հատակագիծը` նախագծվող կամ փոփոխման ենթակա օբյեկտի առաջարկվող տեղանշմամբ, իսկ կառույցի գործառնական նշանակության փոփոխության դեպքում` նաև վերջինիս հատակագիծը (հատակագծերը),
-
անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործողի՝ անշարժ գույքը փոփոխելու իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը։
Եթե կառուցապատվող հողամասի ինժեներական ուսումնասիրությունները (հետազննումները) անհնարին են առանց քանդման աշխատանքների, հայտին կցվում են նաև քանդման (կամ ապամոնտաժման) թույլտվություն ստանալու մասին դիմումը և այդ թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարման անդորրագիրը: Ընդ որում՝ տվյալ դեպքում քանդման թույլտվությունը տրվում է առաջադրանքի հետ, իսկ օբյեկտը փաստացի քանդվում է նշված թույլտվությամբ սահմանված պայմաններով:
Նախագծման թույլտվության տրամադրման կարգը և ժամկետը
Դիմելուց հետո տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին և հեռախոսահամարին ստացվում է ծանուցում, որտեղ նշված թվային ծածկագրի և հղման միջոցով հնարավոր է առցանց հետևել դիմումի ընթացքին։ Այս փուլում դիմումը անցնում է ստուգման համապատասխան գործընթաց և մուտքագրվում է հաջորդ աշխատանքային օրը, որի մասին քաղաքացին ստանում է ծանուցում:
Թույլտվությունը պատրաստ լինելու մասին ծանուցումը ստանալուց հետո անհրաժեշտ է այն ստանալու համար մոտենալ Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակ։
Նախագծման թույլտվությունը, օբյեկտի ռիսկայնության աստիճանից կախված, ունի 1-2 տարվա գործողության ժամկետ, որի ընթացքում կառուցապատողը պետք է պատվիրի ճարտարապետաշինարարական նախագիծ և դիﬕ Երևանի քաղաքապետարան՝ այդ նախագծի համաձայնեցման և շինարարության թույլտվությունը ստանալու համար (այս երկու գործընթացները կատարվում են միաժամանակ և անհրաժեշտ է ներկայացնել միայն մեկ դիմում)։
Հղում օրենսդրությանը
-
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքը
-
ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշումը
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am կայքում։
9:00 - 18:00
(+374) 011 62-17-01
Այդ դեպքում կարող եք ավելի շատ կամ ավելի քիչ ժամանակ և գումար ծախսել։
9:00 - 18:00
(+374) 011 62-17-01